Ծխախոտի ակցիզային հարկը 3 տարվա ընթացքում կբարձրանա 30%-ով. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը․ քննարկման առարկան ՀՀ-ում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն էր։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ նախորդ տարիներին ծխախոտի արտադրանքի համար յուրաքանչյուր տարի դրույքաչափն արդեն իսկ բարձրացվել է 15 տոկոսով, այժմ առաջարկվում է հետագա երեք տարիներին՝ յուրաքանչյուր տարի ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնել 10 տոկոսով։

«Ինչ-որ պահի պետք է կանգ առնել, քանի որ երբ շատ է բարձրանում ծխախոտի ակցիզային հարկը, դա հիմնականում ներմուծողներն ու արտադրողները փորձում են տեղափոխել գնի մեջ, և երբ որ գինը բարձրանում է, շատ սպառողներ սկսում են ավելի ցածրարժեք ծխախոտ սպառել, ինչը ավելի վնասակար կարող է լինել առողջության համար, և երկրորդ՝ տնայնագործական ծխախոտի արտադրանք կարող են սկսել»,- նշեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։