Ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը կբարձրանա․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ դրա կարգավորման առարկան ՀՀ-ում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է։ Նախարարի տեղակալը կարճ պատմական ակնարկ կատարեց վերջին երեք տարիների համար, թե ինչ տրամաբանությամբ են փոփոխվել և կիրառվում ակցիզային հարկի դրույքաչափերը։

«Մասնավորապես, 2019 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ 2020 թվականի հունվարի 1-ից կիրառությունից հանվեցին ակցիզային հարկի տոկոսներով արտահայտված կամ, այսպես կոչված, արժեքային դրույքաչափերը։ Որպեսզի ապրանքների գների բարձրացման պարագայում այդ գների կառուցվածքում ակցիզային հարկի կշիռը տարեցտարի չնվազի, մենք երկու գործիք ենք կիրառել։ Առաջին գործիքն այն է, որ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների համար նախատեսել ենք տարեցտարի դրույքաչափի բարձրացում, մասնավորապես՝ ծխախոտի արտադրանքի համար յուրաքանչյուր տարի դրույքաչափն արդեն իսկ բարձրացրել ենք 15 տոկոսով, իսկ ալկոհոլային խմիչքների, հատկապես թունդ ալկոհոլային խմիչքների համար՝ տարեկան 30 տոկոսով։ Մնացյալ ապրանքների համար ներդրել ենք դրույքաչափի ինքնաշխատ ճշգրտման համակարգ, օրենքով ամրագրել ենք գործակից, դա երեք տոկոսի չափով գործակիցն է, ըստ որի՝ առանց նոր օրենսդրական փոփոխությունների, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին ակցիզային հարկի դրույքաչափը 3 տոկոսով բարձրանում է, որպեսզի գնահատվող գնաճի տեմպին զուգահեռ բարձրանա նաև ակցիզային հարկի բեռը։ Ու վերջնական նպատակը ապրանքների գների կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը պահպանելն է»,- նշեց փոխնախարարը։

Պողոսյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանի իրողությունները ցույց են տալիս, որ գնաճն ավելին է, քան երեք տոկոսը, և թերևս հենց դրանով է պայմանավորված այն, որ նախագծով ներկայացված առաջարկներից մեկն այդ 3 տոկոսը 8 տոկոսով փոխարինելն է։

Փոխնախարարը հավելեց, որ մասնավորապես ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման այլ՝ ավելի ագրեսիվ ճանապարհը տրվել էր նաև այն պատճառով, որ բացի այն բանից, որ սրանք վնասակար սպառում ենթադրող ապրանքներ են, նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում իրականացվում է անուղղակի հարկերի, տվյալ դեպքում՝ ակցիզային հարկի դրույքաչափի ներդաշնակեցման քաղաքականություն, և կա նաև ստորագրված համապատասխան համաձայնագիր, ըստ որի՝ երկրները պետք է մոտենային ուղենիշային համարվող դրույքաչափին։

«Այս ամբողջի համադրմամբ առաջարկվում է ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների պարագայում հետագա բարձրացումը կատարել տարեկան 10 տոկոսի չափով, իսկ մնացյալ ապրանքների դեպքում՝ 8 տոկոսի չափով։ Դա վերջին շրջանի գնաճի ուղենիշային մեծությունն է»,- ասաց նախարարի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում։