Թորոսյանն ու Ավանեսյանը դեռ չեն հարցաքննվել․ ուր են տանում 120 միլիոնի գործի հետքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո հայտնեց ինքը՝ նախարարը։ Խոսքն ամիսներ առաջ հարուցված քրեական վարույթի մասին է։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2020-2022 թվականներին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Կոմիտեի մատնանշած անձնական շահագրգռվածությունը Սիմոնյանի և Շահումյանի քավոր-սանիկական կապն է։

««Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բ.Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Բ.Շ.-ի կազմակերպմամբ՝ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե, իբր, հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարություն»,- նշվում է Կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մարտի 10-ին Գևորգ Սիմոնյանն ու ևս 10 անձ ձերբակալվեցին, այնուհետև նրանցից 8-ն ազատ արձակվեցին, Սիմոնյանը և Բաբկեն Շահումյանը կալանավորվեցին, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք:

Ամիսներ անց Սիմոնյանի խափանման միջոցը փոխվեց։ Իր իշխանության օրոք կոռուպցիայի դրսևորումներին վերջին մամուլի ասուլիսում անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը։

Վարույթի նախաձեռնումից տևական ժամանակ է անցել, և այս ընթացքում հանրային շրջանակներում պարբերաբար քննարկվում է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանի՝ գործին առնչություն ունենալ-չունենալու թեման։ Ինքը՝ Թորոսյանը, նախկին գործընկերներին առաջադրած մեղադրանքն անհեթեթ էր որակել։

Պատգամավորը հայտարարում է՝ նախորդ տարի քովիդի մասով Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունն իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողմից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, այնինչ, ըստ Պալատի կողմից հրապարակված զեկույցի, համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային և արդյունավետ չեն ծախսվել։ Ընդ որում, պետության պահուստային ֆոնդից հատկացված ավելի քան 26 միլիարդ դրամը ոչ միայն արդյունավետ չի ծախսվել, այլև ծախսը պատշաճ չի վերահսկվել ու պլանավորվել՝ պնդում է կառույցի ղեկավարը։

Արսեն Թորոսյանը ոչ միայն դժգոհում է Հաշվեքննիչ պալատի գործունեությունից, այլև սլաքներն ուղղում է դեպի Հակակոռուպցիոն կոմիտե՝ ուղղակիորեն մեղադրելով իրեն և այս պահին նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին չհարցաքննելու համար։

Ուշագրավ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն տեսնում է, բայց այդ ուղղությամբ որևէ գործողություն ձեռնարկելու մասին այս պահին մեզ ոչինչ հայտնի չէ։

Այս համատեքստում տեղեկություններ շրջանառվեցին, որ Թորոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար շուտով գլխավոր դատախազն Ազգային ժողով կներկայանա՝ Թորոսյանին մանդատից զրկելու միջնորդությամբ։ Նախկին նախարարը դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

Հիմքեր կլինե՞ն առաջիկայում, թե՞ ոչ, դեռևս անորոշ է, գուցե ավելի պարզ լինի, երբ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցն այս հարցում խոսքից գործի կանցնի և հարցաքննի նախկին նախարարին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան