Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա. տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

Ստացված արդյունքների հիման վրա ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «ԳԵՏԱՄԵՋ 2016» թռչնաֆաբրիկայում (ՀՀ, Կոտայքի մարզ) և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրություն, հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել դրանց լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ, պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից և չեն եղել բարվոք վիճակում։

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: