Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների և նախարարության հարաբերությունները

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Նախագծով սահմանվել են սկզբունքներ, որոնց համապատասխանելու դեպքում ասոցիացիաներն ակտիվ համագործակցություն կունենան Առողջապահության նախարարության հետ եւ կօգտվեն այն բոլոր լիազորություններից, որոնք նախատեսված են նախագծով:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագիծը մեկ տարի եւ ավելի ժամանակահատվածում գտնվում է քննարկման եւ մշակման փուլում, առաջարկություններ են ուղարկվել բժշկական ասոցիացիաների կողմից, որոնց շուրջ ընդհանուր համաձայնություն է եղել: Առաջարկություններ են ուղարկվել նաեւ Կառավարության կողմից, որոնք ընդունվել են: Նախագիծը քննարկվել է գրեթե 22 ասոցիացիաների հետ: Նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները, ինչպես նաեւ ասոցիացիաների ներուժն օգտագործել ի շահ առողջապահության համակարգի կայացմանը: Հիմնական զեկուցողի խոսքով նախատեսվել է, որ համագործակցությունը կայանա համաձայնագրի հիման վրա:

Նախագծի համահեղինակ Լուսինե Բադալյանը տեղեկացրել է, որ սահմանված որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն ասոցիացիաները, որեւէ կերպ նպատակ չունեն սահմանափակելու ասոցիացիաների գործառույթները: «Նշված չափանիշներն ուղղակիորեն հնարավորություն են տալիս իրենց ոլորտային հարցերը նախարարության հետ քննարկել, քաղաքականության մշակման ընթացքում իրենց մասնակցությունն ունենալ եւ մասնագիտական կարծիք հայտնել»,- նշել է պատգամավորը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների խոշորացումն արդեն իսկ փաստ է, քանի որ շարունակական մասնագիտական զարգացման բարեփոխումները եւս նպաստում են շատ ավելի կարեւոր գործառույթի ձեռքբերմանը: «Իսկ նախագծով սահմանված փոփոխությունները ոչ միայն չեն վնասի, այլ նաեւ կօգնեն ասոցիացիաների խոշորացմանը»,- հավելել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով Կառավարության կողմից արված առաջարկություններն ընդունվել են, որոնցից մի քանիսն առաջարկել է դիտարկել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: