Ինձ համար անգնահատելի արժեք են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց ազգային ընտրանին. Վահան Բիչախչյան

Լուրեր

29.04.2024 | 16:39
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
29.04.2024 | 16:31
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
29.04.2024 | 16:22
Ղազախստանը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա
29.04.2024 | 16:19
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ
29.04.2024 | 16:14
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
29.04.2024 | 16:07
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Ժերար Դեպարդիեին
29.04.2024 | 15:55
Թուրքիան ամերիկյան ExxonMobil-ի հետ հեղուկ գազի գնման բանակցություններ է վարում՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար
29.04.2024 | 15:51
Ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
29.04.2024 | 15:48
Դեռ որոշում չունենք․ Կիրանցի վարչական ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում հանդիպելու առաջարկի մասին
29.04.2024 | 15:43
Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
29.04.2024 | 15:34
Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ
29.04.2024 | 15:32
Արարատ Միրզոյանից հետո Կատար է մեկնել Բայրամովը
29.04.2024 | 15:24
Բաքուն չի բացահայտում Արցախում մնացած հայերի թիվը
29.04.2024 | 15:16
Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
29.04.2024 | 15:08
Եվրոպական խոշորագույն բանկերը 2023 թվականին ՌԴ-ում չորս անգամ ավելի շատ հարկ են վճարել, քան պատերազմից առաջ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում շարունակվում է սերնդափոխությունը․ ավագ սերնդին փոխարինելու է գալիս նորը՝ նոր երազանքներով, նոր ձգտումներով ու մեծ ակնկալիքներով: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ դեռևս քիչ անուններ կան, որոնք հայկական ակումբների սաներն են, սկսել են ներքին առաջնությունից և իրենց փորձում են եվրոպական առաջնություններում։ Նրանցից մեկը Վահան Բիչախչյանն է: «Արմենպրես»-ը Գյումրիի «Շիրակ»-ի մարզադաշտում հարցազրույց է անցկացրել Բիչախչյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:

2023.06.02_14.59.52.57.JPG (620 KB)

-Վահան, Ձեր ընտանիքում սպորտը, ֆուտբոլը կոլորիտի մի մասն է: Ինչպե՞ս սկսվեց ֆուտբոլում Ձեր ճանապարհը: Ինչպե՞ս հասկացաք, որ այս մարզաձևն է ձերը:

-Եթե անկեղծ՝ հասկանալու կարիք չկար: Ֆուտբոլն իմն էր, երբ հասա գիտակցության մակարդակի: Մանկության տարիներին էլ գնդակը, ֆուտբոլը իմ առօրյայի մի մասն են եղել: Սերը ֆուտբոլի հանդեպ, կարելի է ասել,  ի ծնե է ինձ մոտ: Ոչ մի ֆուտբոլիստ կամ խաղ չի եղել պատճառը, որ սկսել եմ սիրել այս մարզաձևը: Պարզապես սիրել եմ այն, իսկ ժամանակի ընթացքում սկսել եմ ավելի լուրջ վերաբերվել այս մարզաձևին:

Ձեր պապիկը ծանրորդ է, հայրը` ֆուտբոլիստ: Առիթ չի՞ եղել այլ մարզաձևերում էլ ձեզ փորձել:

-Ի սկզբանե հայրս ցանկություն ուներ, որ ես ծանրամարտով զբաղվեի: Մի քանի մարզում էլ ըմբշամարտում եմ ունեցել: Բայց սկզբից ի վեր էլ ֆուտբոլին ոչինչ չի փոխարինում: Ոչ ծանրամարտը, ոչ էլ ըմբշամարտը չկարողացան գերազանցել ֆուտբոլին:

2023.06.02_14.31.13.21.JPG (755 KB)

-Սովորաբար բարդ է որդիների այն ճանապարհը, ովքեր ընտրում են իրենց  հոր ուղին: Ի՞նչ արձագանք ստացաք ավագ Բիչախչյանից:

-Առավել երիտասարդ հասակում ուրիշ մոտեցում ես ունենում, երբ մեծերը խորհուրդներ են տալիս, երբ խիստ կամ ոչ խիստ տոնով ինչ-որ բան են ասում, սովորեցնում, երբեմն մտածում ես, որ դու ճիշտ ես, սխալը նրանք են, բայց հիմա, հետ նայելով, հասկանում եմ, թե որքան ճիշտ խորհուրդներ եմ ստացել նրանից: Խորհրդատուների շարքում կարևոր դեր ունի նաև իմ մարզիչներից Արտակ Ադամյանը: Բայց այդ խիստ դաստիարակության,  խորհուրդների կարիքն ունեցել եմ: Գուցե, ամեն ինչ այլ կերպ զարգանար, եթե հայրս քիչ խիստ լիներ: Սովորել եմ նրա խորհուրդները կյանքիս մի մասը դարձնել, աշխատել դրանց վրա և ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանք ինձ ճիշտ ճանապարհի վրա են դրել:

-Սպորտը Շիրակի մարզում՝ առավել ևս Գյումրիումտարերքի պես մի բան է: Ի՞նչն եք ամենաշատը հիշում «Շիրակ»-ում կամ առավել շատ կարոտում:

-Գյումրին, «Շիրակ»-ն իմ տունն է: Այստեղից եմ սկսել ճանապարհս, կայացել որպես անձնավորություն ու ֆուտբոլիստ: «Շիրակ»-ը միշտ էլ առանձնացել է իր կարգապահությամբ, և հիշում եմ, որ ամեն խաղում միշտ մրցել ենք հաղթանակի համար: Թեպետ շատ երկար չեմ խաղացել «Շիրակ»-ում, սակայն այն ժամանակ, երբ ես էի խաղում, ակումբում ուժեղ կազմ կար, և մարզիչները քեզ հենց այնպես չէին ընդգրկի թիմում: Իհարկե, կարոտում եմ «Շիրակ»-ը: Այն կարծիքին եմ, որ կարող էի ավելին տալ թիմին` մի մրցաշրջան ավել խաղալով այստեղ:  Քիչ եմ վայելել այստեղ խաղալու բերկրանքը:

2023.06.02_14.36.49.05.JPG (956 KB)

-«Ժիլինա», «Պոգոն». երկու առաջնություն` սլովակական ու լեհական: Ի՞նչ փուլեր անցաք այս առաջնություններում:

-«Ժիլինա» տեղափոխության տարում թիմը դարձել էր չեմպիոն, և ակումբի մարզիչներն առավելագույնի ակնկալիքներ ունեին: Ինձ համար էլ դժվար էր, քանի որ երիտասարդ էի, նոր երկրում, նոր ակումբում և լեզվին անծանոթ: Հետո սկսվեց բարդ փուլ, երբ վնասվածքներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ պատրաստ էի խաղաժամանակ ստանալուն: Իմ կյանքում դա ծանր շրջան էր: «Ժիլինա»-ն ինձ շատ բան է տվել, և այնտեղ անցկացրած ժամանակը կարևոր փուլ էր ինձ համար: «Պոգոն»-ին էլ միացա, երբ երիտասարդներով լավ թիմ էր ձևավորվել: Եթե անկեղծ՝ չէի կարծում, որ այդքան արագ կմերվեմ թիմին:  Ու, քանի որ լեհերենը սլովակերենին մոտ է, շատ կարճ ժամանակում նաև լեհերեն սովորեցի, ինչն ինձ հիմա օգնում է լավ լեզու գտնել ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու երկրպագուների հետ:  Ֆուտբոլը փոփոխվում է, ու ես սպասում եմ իմ հնարավորությանը:

-Ո՞րն է Ձեր նպատակը՝ որպես կարիերայի հաջորդ քայլ:

-Չեմ սիրում նպատակներիս մասին խոսել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ միշտ էլ ձգտում է առավելագույնին: Նպատակներն են, որ ինձ մոտիվացնում են, ուժ տալիս: Գիտակցում եմ, որ ֆուտբոլիստի կյանքն էլ երկար չէ, և պետք է փորձել ամեն գնով բարձրանալ: Ու շատ կարևոր է, որ վերջում դու քո խղճի առաջ հանգիստ լինես: Միշտ ձգտում եմ, հակաֆուտբոլային քայլեր քիչ անել և ամեն ինչ ծառայեցնում եմ հանուն ֆուտբոլի:

2023.06.02_14.32.33.40.JPG (1.33 MB)

Բոլորս ներքուստ գիտենք, թե իրականում ինչի ենք ունակ: Ոմանց մոտ ստացվում է «ես»-ից առավելագույնը քաղել, ոմանց մոտ` ոչ: Արդյոք Դուք Ձեզ ֆուտբոլային 5 թոփ լիգաներում տեսնում եք:

-Միանշանակ, թոփ 5 լիգաներից մեկում խաղալը իմ նպատակն է: Փոքր տարիքից ունեմ այդ երազանքը: Որքան հնարավորություններս թույլ կտան, այդքան հեռու կգնամ: Առավելագույնս և ավելին կանեմ այդ լիգաներում խաղալու համար: Այդ ճանապարհին, կարծում եմ, ինքս եմ իմ մրցակիցը` հատկապես որ հասկանում եմ, որ հնարավոր է այդ երազանքն իրականության դարձնել:

-Դուք ձեր նորամուտը հավաքականի կազմում տոնել եք 2020 թվականին և 20-ից ավելի հանդիպում եք անցկացրել: Որքանո՞վ է ոգևորիչ ձեզ համար Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզաշապիկով դաշտ դուրս գալը:

Ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ կարևորություն, արժեք ունի ինձ համար Հայաստանի ազգային թիմում խաղալը: Ինձ համար անգնահատելի արժեք  են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց  ազգային ընտրանին: Էմոցիոնալ տեսանկյունից դեռ մանկուց տեսել եմ, թե ինչ ոգևորությամբ էին սպասում հավաքականի խաղերին: Հիմա ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ ընտրանու կազմում: Թեպետ 20 խաղից ավելի եմ խաղացել հավաքականում, սակայն դեռևս չեմ տվել այն ամենը թիմին, ինչն ուզում եմ անել ու տալ ընտրանուն: Ամեն ինչ անում եմ ու անելու եմ, որ գոլերով ու խաղով ավելի շատ հաղթանակ պարգևեմ իմ թիմին:

2023.06.02_14.33.35.15.JPG (704 KB)

3 տարին քիչ ժամանակահատված չէ հավաքականում տեսնելու այն «բաբախող սիրտը»որ ունի ընտրանին: Ի՞նչը կարող է դառնալ հավաքականի հաղթաթուղթը:

-Այժմ հավաքականում սերնդափոխություն է, բայց լիահույս եմ, որ ժամանակի ընթացքում լավ հավաքական ենք դառնալու: Հայաստանի ֆուտբոլի թիմը մեծ ներուժ ունի ուժեղ հավաքական դառնալու համար:  Եթե հագնում ես հավաքականի մարզաշապիկն, ուրեմն պատրաստ ես դրան:

-Հայաստանի ազգային թիմում մի շարք նորեկներ կան: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նորարարություն կբերեն նրանք թիմին:

-Այժմ հավաքականում երիտասարդները գերակշռում են, մեծ ձգտումներ ունենք բոլորս: Նորեկներն էլ ցանկությամբ լի են, մոտիվացված: Լիահույս եմ, որ մի քանի խաղ հետո, երբ իրար ավելի լավ կճանաչենք, ցույց կտանք ընտրանու իսկական ներուժը:

2023.06.02_14.34.56.37.JPG (862 KB)

Հավաքականն ունի նաև նոր գլխավոր մարզիչ: Ըստ Ձեզ՝  ի՞նչ ֆուտբոլային  փիլիսոփայության կրող է Ալեքսանդր Պետրակովը:

Կարող եմ ասել, որ նա կարգապահություն սիրող, անմնացորդ նվիրվող ֆուտբոլիստների է սիրում: Բայց նրա դեպքում բարձր մակարդակի վրա պետք է լինի գնդակով ու առանց գնդակի խաղը: Հույս ունեմ, որ իր որ նա իր փորձով շատ մեծ օգուտ կբերի Հայաստանի հավաքականին:

Առաջիկայում Հայաստանի ազգային թիմը երկու հանդիպում ունի Ուելսի և Լատվիայի հետ: Ինչպիսի՞ մրցակիցներ են նրանք մեր ազգային թիմի համար:

-Ուելսի հավաքականին կհամեմատեմ Շոտլանդիայի ընտրանու հետ, որի հետ խաղալու փորձ ունենք: Ուելսը լավ թիմ ունի, ֆիզիկապես լավ պատրաստված են, արագ ու ուժային  ֆուտբոլ են խաղում, բայց ֆուտբոլն այժմ շատ է փոփոխության ենթարկվել: Մենք էլ ուժեղ կողմեր ունենք: Ճիշտ է՝ դժվար հանդիպում է սպասվում:

2023.06.02_15.00.39.99.JPG (607 KB)

-Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն՝ ըստ Ձեզ:

-Ես տեսել եմ Մեսիի ու Ռոնալդուի խաղերը: Երկուսն էլ տարբեր են: Ռոնալդուն բարձունքների հասել է իր կարգապահության և աշխատասիրության հաշվին, իսկ Մեսին՝ տաղանդի ու աշխատասիրության: Ինձ ավելի հոգեհարազատ է Ռոնալդուն:

-Ասում են սպորտում մեծ բարձունքների հասնում են տաղանդավորները կամ աշխատասերները: Ձերը տաղա՞նդն է, թե՝ աշխատասիրությունը:

-Աստված տվել է ինձ ֆուտբոլ խաղալու ու հասկանալու ունակությունը, բայց այդ ամենն արժեք չի ունենալու, եթե նպատակներիդ հասնելու համար չաշխատես ամեն օր: Բայց վստահ եմ, եթե ֆուտբոլին նվիրվես ամբողջությամբ, ֆուտբոլը կվերադարձնի եռակի անգամ շատը:

2023.06.02_15.16.20.48.JPG (549 KB)

-Եվ վերջում: Կյանքդ կախված է մեկ 11 մետրանոց հարվածից: Ո՞ւմ կվստահես հարվածը:

-Ոչ մեկին (ծիծաղում է. հեղ.): Բախտս ոչ մեկի չեմ վստահի:

-Վահան, շնորհակալ եմ հաճելի զրույցի համար: