Արցախցիներն անցել են Լաչինի միջանցքով․ պատգամավորը պնդում է՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ քարոզչական բնույթի տեսանյութ են տարածել՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե արցախցիները, իբր, անվտանգ երթևեկում են Հաքարիի կամրջով։ Տեսանյութում երևում են անցակետում սպասող մի խումբ արցախցիներ։ Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ հունիսի 2-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ։

«Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները»,- հայտնել էին տեղեկատվական շտաբից։ Իրականում Արցախը Հայաստանին կապող կենսական նշանակության միակ ավտոճանապարհը փակ է շուրջ կես տարի։

Արցախի մարդու իրավունքերի պաշտպան Գեղամ Ստեփանյանը Factor TV-ի հետ զրույցում արցախցիների իրավունքների խախտում է համարում անգամ ադրբեջանցիների քարոզչական տեսանյութը։

Արցախցիները կենսական նշանակության խնդիրներ ունեն, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, նշում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, միաժամանակ, սակայն, մտահոգիչ համարելով, որ ադրբեջանական անօրինական անցակետով անցուդարձը լեգիտիմացնում են նաև ռուս խաղաղապահները։ Տիգրան Աբրահամյանը հայտնում է հայ-ադրբեջանական հնարավոր պայմանավորվածությունների մասին՝ ճանապարհով երթևեկելու վերաբերյալ։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանն այսպես մի քանի խնդիր է փորձում լուծել, մասնավորապես, աշխարհին փորձում է ցույց տալ, որ անցակետն անխափան գործում է, արցախցիներն էլ դեմ չեն ապրել ադրբեջանական օրենքներով։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշում է՝ Ստեփանակերտի կողմից չկա նման պայմանավորվածություն։

Արցախի ՄԻՊ-ը վերահաստատում է Ստեփանակերտից ավելի վաղ հնչած այն դիրքորոշումը, որ չեն պատրաստվում ինտեգրվել Ադրբեջանին։

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը ևս բացառում է Հաքարիի կամրջով երթևեկելու վերաբերյալ Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների առկայությունը։ Իշխանական պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմն այս տեսանյութի տարածմամբ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե, իբր, միջանցքը բաց է։

Հիշեցնենք՝ Հայաստանը երկրորդ անգամ դիմել է միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կապակցությամբ։ Երևանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Բաքվի նկատմամբ կկիրառի ժամանակավոր միջոց՝ պահանջելով անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ մինչև հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան