Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է երեխայի նպաստի իրավունքը

Լուրեր

20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը թոռան համար նշանակված նպաստի իրավունքը վերականգնելու հարցով․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Ըստ դիմումատուի՝ կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստը որպես օրինական ներկայացուցիչ ստացել է երեխայի հայրը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ներկայում բնակվում է արտերկրում, արդեն 1 տարի է այդ գումարը լիազորագրով ստանում է ինքը։ Լիազորագրի ժամկետը լրանալու պատճառով նպաստի վճարումը դադարեցվել է, իսկ վերսկսելու համար անհրաժեշտ է, որ երեխայի հայրն անձամբ ներկայանա համապատասխան մարմին, ինչը երկրում չգտնվելու հիմքով անհնար է։

Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը բարձրացված հարցը քննարկել է իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, ուսումնասիրվել են հնարավոր բոլոր տարբերակները խնդրի կարգավորման նպատակով։

Արդյունքում, նպաստի վճարումը վերսկսվել է երեխայի դիմումի հիման վրա։