Բայրամովը խոսել է ՀՀ-ի հետ բանակցային գործընթացից՝ նշելով, թե «Հայաստանն ու նրա հովանավորները չեն ընդունում նոր իրողությունները և սադրանքներ են անում»

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ADA համալսարանում դիվանագետների համար «Արտաքին քաղաքականության ծրագրի» փակման արարողությանը խոսել է Հայաստանի հետ բանակցային գործընթացից։ Նա նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը տարածաշրջանում նոր իրողություններ է ստեղծել։

«Հայաստանն ու նրա հովանավորները չեն ցանկանում ընդունել այս իրողությունները և շարունակում են սադրանքները»,- ասել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան, սակայն, չի նշել, թե ո՞ւմ նկատի ունի՝ Հայաստանի հովանավորներ ասելով կամ ինչ սադրանքների մասին է խոսքը։

«Մայիսին ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել։ Սկզբում Վաշինգտոնում, ապա՝ Մոսկվայում։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են։ Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը»,- տեղեկացրել է Բայրամովը։

Նա ընդգծել  է, որ Վաշինգտոնում բանակցությունները որոշակի գործնական դրական արդյունք են տվել, ավելացել է համաձայնեցված կետերի թիվը։

«Սակայն նախկինի պես կան բաց հարցեր, կան կետեր, որոնց շուրջ կողմերի միջև չկա լիակատար համաձայնություն։ Դրա համար էլ գործընթացը շարունակվելու է»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ըստ նրա՝ «խաղաղությունն անխուսափելի է, և հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը պետք է ստորագրվի»։

Էմմա Չոբանյան