ՀՀ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի մամլո ասուլիսի առնչությամբ մտահոգություն են հայտնել

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի մամլո ասուլիսի առնչությամբ հայտարարություն են տարածել։

Հայտարարությունը՝ ստորև․

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Մինչդեռ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունը կծառայի որպես խրախուսում Ադրբեջանի նախագահին՝ շարունակելու ուժի հետագա կիրառումը և հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը։ Համարժեք արձագանքի բացակայությունը ծառայում է որպես վեճերի լուծման ժամանակ ուժի կիրառման պրակտիկայի նորմալացում, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին:

ՔՀԿ-ները կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը ակտիվացնել ջանքերը՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը, ներառյալ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձմանը, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ»։

 

Ամբողջական հայտարարությունը՝ անգլերեն բաժնում։

 

Հիշեցնենք, որ Մեթյու Միլլերը վերոնշյալ ասուլիսի ընթացքում մասնավորապես ասել էր, որ ողջունում են նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ։