Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացնում է, որ այժմ ընթացքի մեջ է ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը:

«2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարականերից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում, որն ընդունված է անվանել նաև հիմնական փուլ, բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում մինչև 2024 թ. մայիսի 10-ը՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը: Երկրորդ փուլում բուհը և մասնագիտությունը չեն նշում միայն այն դիմորդները, որոնք դիմելու են ուժային կառույցների կրթական հաստատություններ կամ հեռակա ուսուցման նպատակով»,- ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ իրազեկել է Կարո Նասիբյանը:

Ըստ բանախոսի՝ այս տարվա շուրջ 20 հազար շրջանավարտից առաջին փուլին՝ հունվար ամսվա քննություններին, մասնակցել է մոտ 8000 դիմորդ, որից դեռևս միայն 2000-ն է երկրորդ՝ հիմնական փուլով հայտագրել բուհն ու մասնագիտությունը: Այս փուլին պարտադիր մասնակցելու վերջնաժամկետի մասին ԳԹԿ-ն դիմորդներին տեղեկացնում է նաև անձնական էլեկտրոնային հասցեներին ուղարկվող նամակների միջոցով:

Այն դիմորդները, որոնք վաղուց են ավարտել դպրոցը, քննություններին մասնակցելու անձնական համարը կարող են ստանալ ԳԹԿ-ի կողմից ամեն տարի հատուկ ընտրված դպրոցներից՝ իրենց տարածաշրջանում:

Կարո Նասիբյանն իրազեկել է, որ առաջին անգամ այս տարվա ընդունելության քննություններում հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ. այն դիմորդները, որոնք կներկայանան հեռախոսներով կամ այլ սարքավորումներով, չեն շարունակի քննությունը:

Տավուշի մարզի շրջանավարտների փորձնական ծրագիրը

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ այս տարի դպրոցն ավարտում են 2021 թվականից Տավուշի մարզում ներդրված հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսումնառություն անցած առաջին շրջանավարտները: Քանի որ նոր չափորոշիչը ենթադրում է գիտելիքահեն ուսուցումից անցում դեպի կարողունակահեն ուսուցում, Տավուշի մարզի շրջանավարտների գիտելիքի ստուգումը ևս կլինի նույն տրամաբանության մեջ. «Տավուշի մարզի շրջանավարտները, ի թիվս հանրապետության այլ շրջանավարտների, հունիսին մասնակցելու են միասնական և ավարտական քննությունների, որոնք անցկացվելու են ընդհանուր հիմունքներով, այսինքն՝ նրանք լրացնելու են ընդհանուր թեստերը: Իսկ հուլիսին կազմակերպվելու են փորձարարական միասնական քննություններ միայն Տավուշի մարզի 12-րդ դասարանցիների համար: Սա նշանակում է, որ վերջիններս պարտադիր պետք է հանձնեն հուլիսի քննությունները, որոնք նրանց համար կլինեն և՛ որպես ավարտական, և՛ որպես միասնական քննություններ, և այն շրջանավարտը, որը հանձնել է միասնական քննություն և՛ հունվար, և՛ հունիս, և՛ հուլիս ամիսներին, իր համար տվյալ առարկայից կհաշվարկվի առավելագույն միավորը»:

Հուլիսի քննությունները կկազմակերպվեն Տավուշի մարզում: Ըստ Թամարա Սարգսյանի՝ տավուշցի շրջանավարտները, բացի գիտելիքը ստուգող քննություններից, պետք է հանձնեն այնպիսի քննություն, որը կստուգի այդ գիտելիքը կոնկրետ իրավիճակներում կիրառելու կարողությունը: Նրանց հուլիսին տրվելու է երրորդ հնարավորություն՝ մասնակցելու պետական չափորոշչի բովանդակությանը համապատասխան կարողունակությունները ստուգող քննության՝ նոր փոփոխված թեստերի միջոցով: Թամարա Սարգսյանի դիտարկմամբ՝ պետության տեսանկյունից դա հնարավորություն է՝ առաջին անգամ շոշափելիորեն գնահատելու չափորոշչի արդյունքները, որոնք ցույց են տալու, թե սովորողները որքանով են յուրացրել վերջնարդյունքները և որքանով են կարողանում կիրառել գիտելիքը:

Ընդունելության համակարգում նախատեսվող փոփոխություններ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ այս փոփոխությամբ սկիզբ է դրվում նոր բարեփոխումների, որոնք պետության կողմից սահմանվել են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով. մասնավորապես՝ կվերանայվեն բուհերի ընդունելության մեխանիզմները և սկզբունքները:

«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շնորհիվ մենք կարող ենք արդեն 2026թ. ընդունելության նոր ձևաչափ ունենալ: Փորձարկման արդյունքի վերլուծությունը թույլ կտա կայացնել փաստահեն և հիմնավորված որոշում՝ միևնույն ժամանակ ամրագրելով ընդունելության մեխանիզմների և սկզբունքների նախատեսվող էական փոփոխությունները այժմ մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում»,- ասել է Լուսինե Գրիգորյանը։

Ըստ նրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով բուհերի ընդունելության մրցույթը վերապահվելու է հենց բուհերին՝ օրենքում ամրագրելով որոշակի սկզբունքներ: Դրանցից մեկն այն է, որ յուրաքանչյուր դիմորդ, անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից, պարտադիր պետք է ունենա հայոց լեզվի իմացության արտաքին գնահատման վկայական, որը որպես ընդունելության մուտքային պահանջ՝ պետք է գործի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:

«Միաժամանակ, քանի որ թե՛ հանրակրթությունը, թե՛ բարձրագույն կրթությունը բարեփոխման փուլում են գտնվում, կարևորվում է կրեդիտային համակարգի ներմուծումն ավագ դպրոցներ: Սա հնարավորություն կտա բուհին ճանաչելու ավագ դպրոցում սովորողի ստացած կրեդիտները՝ որպես ընդունելության մուտքի պահանջ: Դեռևս քննարկման փուլում գտնվող այլ մեխանիզմներից է, օրինակ, ՀՀ բուհերին հնարավորություն տալն աշխարհի լավագույն բուհերի նմանությամբ ինքնուրույն սահմանել իրենց ընդունելության պայմանները՝ հիմնվելով միջազգային թեստերի արդյունքների, սովորողի՝ դպրոցում ուսումնառության միջին որակական գնահատականի վրա: Վերջինս կիրառելի է, օրինակ, արվեստի, սպորտի բուհերի դեպքում, որոնք այսօր էլ ընդունելության քննություններն առանձին են իրականացնում՝ ներբուհական քննությունների ձևաչափով»,- ասել է Լուսինե Գրիգորյանը: