ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 2-ին ընդունել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչևին և Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի  հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին։ Ադրբեջանի նախագահականի հաղորդմամբ՝ Կոսաչևն ասել է, որ Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը բարձր մակարդակով է անցել, կարևորել է համաժողովում Ալիևը «խորը ելույթը» և հայտարարել, որ նրա տեսակետներն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, Չմիավորման շարժման գործունեության, նեոգաղութատիրության և այլ թեմաների վերաբերյալ շատ արդիական են ժամանակակից պայմաններում»։

Նա նշել է, որ Իլհամ Ալիևի վերջին այցը Մոսկվա շատ հաջող է անցել։

Խոսելով ապրիլի 22-ին Մոսկվա կատարած այցի մասին՝ Ալիևն ընդգծել է, որ այցը շատ արդյունավետ էր ու ևս մեկ անգամ ցույց է տվել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ռազմավարական բնույթը։

«Նախագահ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը, որպես երկու հարևան պետություններ, ցուցաբերում են առավելագույն փոխադարձ աջակցություն, հարգանք և համագործակցություն երկկողմ ու բազմակողմ խնդիրների լուծման գործում։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում անվտանգության ապահովման գործում։ Իլհամ Ալիևն ասել է, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են անընդհատ աճող գծով, և դա գնահատել է որպես Հարավային Կովկասի և ավելի լայն աշխարհագրության տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։