Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ղրղզստանի Ջալալ-Աբադի շրջանի Սուզակ շրջանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատար ֆուրգոնը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին հայտնում է Kabar գործակալությունը։

Երկրի առողջապահության նախարար Ալիմքադիր Բեյշենալիևի խոսքով՝ միջադեպի հետևանքով տուժել են 9-ից 16 տարեկան երեխաներ։ Նրանցից 7-ը մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները երեքի վիճակը գնահատում են ծանր։

11 տուժածներ հոսպիտալացվել են մարզային հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Դեպքի վայրում բուժօգնություն է ստացել ևս 11 երեխա։

«Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությունը, վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Սուզակի շրջանի Ժերգե-Թալ գյուղում՝ միջոցառման ժամանակ, որտեղ երեխաները մասնակցել են «Մանասա» էպոսի ընթերցմանը։ Գերատեսչության տվյալներով՝ 48-ամյա վարորդն առանց հսկողության է թողել մեքենան, որից նախատեսվում էր պաղպաղակ բաժանել երեխաներին, և այն բարձունքից վայր է սլացել՝ վրաերթի ենթարկելով դպրոցականներին։