Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բաքվի գործադիր իշխանությունը կրկին մերժել է ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի՝ մայիսի 5-ին հանրահավաք անցկացնելու դիմումը։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին։

Նա իշխանությունների այս որոշումը համարել է հավաքների ազատությունը սահմանափակելու ևս մեկ քայլ։

«Թվում է, թե իշխանությունները ցանկանում են հանրահավաքների արգելքը վերածել մշտական ​​գործընթացի։ Խորհուրդն իր հետագա քայլերի մասին կհայտարարի խորհրդակցություններից հետո»,- հավելել է Հասանլին։

Նշենք, որ ընդդիմությունն ի սկզբանե հանրահավաքը նախատեսում էր անցկացնել ապրիլի 21-ին և դրա անցկացման համար երեք վայր առաջարկել՝ մետրոյի «Մայիսի 28-ի» կայարանի դիմացի հրապարակում, «Նարիմանովի» կայարանի դիմացի հրապարակում կամ «Մեհսուլ» մարզադաշտում։ Սակայն քաղաքապետարանը չէր արտոնել նշվածներից որևէ վայրում դրա անցկացումը։

Ակցիան նախաձեռնվել էր քաղբանտարկյալների ազատ արձակման, Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման, ընտրական բարեփոխումների, Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման պահանջներով։ Մերժումից հետո ընդդիմությունը որոշել էր այն անցկացնել մայիսի 5-ին։

Ադրբեջանի ընդդիմության վերջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 19-ին։ Այնուհետև, կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո, հավաքներն արգելվել են, անցկացվող փոքր բողոքի ցույցերը՝ ճնշվել ոստիկանության կողմից։

Էմմա Չոբանյան