Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Քիշնևյան հանդիպման վերաբերյալ Մակրոնի հայտարարությունից

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ դժգոհել է Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնից։ Պաշտոնական Բաքվին դուր չեն եկել հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունն ավանդաբար տարածվել է Շառլ Միշելի կողմից՝ որպես ֆորմատի կազմակերպիչ։

«Ֆրանսիայի նախագահի կողմից ավելի ուշ արված միակողմանի հայտարարությունը չի արտացոլում ու խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, Ֆրանսիայի նման քայլերի առաջին դեպքը չէ, և դա դրական ներդրում չի ունենում  Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է Հաջիզադեն։  Թե Մակրոնի հայտարարության որ դրվագը Բաքվին դուր չի եկել, Հաջիզադեն չի նշել։ Ընդհանուր առմամբ, Մակրոնի ու Շառլ Միշելի հայտարարություններում միմյանց հակասող, կամ չհամապատասխանող դրույթներ չկան։

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն չէր ցանկանում վերադառնալ Հայաստանի հետ բանակցություններում Մակրոնի միջնորդությանը, այնումենայնիվ ստիպված էր գնալ այդ քայլին։ Ի դեպ, ադրբեջանական կողմը նախօրեին Քիշնևում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,Ֆրանիայի նախագահ Էմանունել Մակրոնի, Գերմանիայի նախագահ Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություն չի արել։

Էմմա Չոբանյան