Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան ուշադրությամբ կհետևի Քիշնևում նախանշված եվրոպական գագաթնաժողովից նորություններին և հռետորաբանությանը, բայց դրանք լիարժեք չի համարում՝ առանց Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, անկասկած, կհետևենք լուրերին, որոնք ստացվում են Քիշնևից, կհետևենք այն հռետորաբանությանը, որն այնտեղ կգերիշխի։ Սրա հետ մեկտեղ, այսպես ասենք, խոսել ինչ-որ եվրոպական գործընթացների մասին մասնատված Եվրոպայում, որտեղ բացակայում է ՌԴ-ի հետ երկխոսությունը շատ երկրների հետ, իհարկե, կարելի է, բայց սա Եվրոպայում լիարժեք քաղաքական գործընթաց չէ, չի կարող լինել լիարժեք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նշենք, որ Մոլդովայի իշխանությունները պատրաստվում են հունիսի 1-2-ը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին։ Միջոցառումը կանցկացվի հանրապետության ղեկավար Մայա Սանդուի նախաձեռնությամբ։

Երկրի փոխվարչապետ, արտգործնախարար Նիկու Պոպեսկուի խոսքով՝ 48 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը գագաթնաժողովին։

Հունիսի 1-ին Քիշնևում կկայանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

Տաթև Ֆռանգյան