Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ քննարկմանը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.05.2024 | 18:09
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ քարոզչական նոր հեռուստաալիք է բացել
01.05.2024 | 18:07
ՊՆ-ն՝ Գեղարքունիքում ականազերծման և զորքը դուրս բերելու մասին, Լևոն Քոչարյանի օգնականին կձերբակալեն․ ԼՈՒՐԵՐ
01.05.2024 | 17:53
Ովքեր են ամենաբարձրը վարձատրվում Հայաստանում․ միջին ամսական աշխատավարձը 1 ամսում աճել է 34 հազար դրամով
01.05.2024 | 17:45
Բաքուն արշավ է սկսել Ալիևին ոչ լեգիտիմ նախագահ անվանած ԵԽԽՎ պատգամավորի դեմ
01.05.2024 | 17:43
Այրվածքաբանականում օրերով ջուր չի լինում, «Վեոլիա ջուր»-ը նշում է՝ իրենց կողմից խնդիր չկա
01.05.2024 | 17:36
Քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության մի շարք հարցեր
01.05.2024 | 17:24
Չինաստանում հորդառատ անձրևները մայրուղու փլուզման պատճառ են դարձել․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
01.05.2024 | 17:12
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել
01.05.2024 | 17:01
ԱՄՆ-ը Ռուսաստանին կզրկի տարեկան ավելի քան 1 մլրդ դոլարից՝ ԱԷԿ-ների համար ուրանի ներմուծման արգելքով
01.05.2024 | 16:49
Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
01.05.2024 | 16:45
Ստամբուլում մայիսմեկյան ցույցը վերածվել է ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.05.2024 | 16:30
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» զորավարժությանը
01.05.2024 | 16:19
ԵՄ-ն դատապարտել է Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները
01.05.2024 | 16:07
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արտոնություն է տալիս Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի ընկերությանը
01.05.2024 | 15:55
Լեհաստանը զգուշացրել է զորավարժությունների պատճառով ՌԴ-ի հետ սահմաններին ռազմական տեխնիկա տեղակայելու մասին
Բոլորը

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին: Ա. Գրիգորյանը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից: