«Որդիների Կանչ» ՀԿ-ն պնդում է ՝ Աշոտ Փաշինյանը մեքենայից նետվել է «անհասկանալի պատճառով»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առևանգելու առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։

Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։

Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։

Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։

Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։

Այնուհետև ճանապարհին այդպեսել էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։
Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը։

Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և նման ստահոդ տեղեկություններ տարածողներին միայն կասենք 1 բան, որ եթե շարունակվի դեզինֆորմացիայի լայն տարածումը, ապա ստիպված կլինենք տեղադրել տեսանյութ, որտեղ սույն երիտասարդը ինքն է իրենով նստում մեքենան»։

Հիշեցնենք, որ Factor.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՆԳՆ-ից հաստատում են․ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման վերաբերյալ հաղորդում է ստացվել։

«Ձեռնարկվում են համապատասխան միջոառումներ, կազմված փաստաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե» ,- Factor.am -ի հետ զրույցում հայտնել էին ՆԳՆ լրատվության վարչությունից։