Ադրբեջանցի հանցագործները կփոխանակվե՞ն հայ գերիների հետ․ հարազատները լիահույս են, որ գործընթացը տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Գերիների հարազատները հույս ունեն, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո Բաքվի բանտերում ավելի քան երկու տարի պահվող հայերը վերջապես կհայրենադարձվեն։ Factor TV-ի հետ զրույցում ռազմագերիների հարազատներն ասացին՝ Միշելի հայտարարությունը լսել են, հավատում ու սպասում են։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ անցյալ շաբաթ են խոսել տղաների հետ․ անհամբեր սպասում են՝ տխուր ու կարոտած։

«Անձամբ ես հայտարարությունը լսել եմ, հույս ունեմ, որ կվերադարձվեն, որովհետև այնտեղից վերադարձված ռազմագերիների հիմնական մասը հենց Արևմուտքի միջնորդությամբ է եղել»,- ասաց ռազմագերիներից մեկի հարազատ Վարազդատ Մանուկյանը։

Նախօրեին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց՝ կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին կալանավորվածներ են ազատ արձակվելու։ Նա, սակայն, փակագծեր չբացեց։

«Ըմբռնում կա նաև, որ առաջիկա շաբաթներին կալանավորվածներն ազատ կարձակվեն։ Ես նաև ընդգծեցի փոխըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- հայտարարել էր Շառլ Միշելը։

Թե երբ կսկսվի գերիներին վերադարձնելու գործընթացը, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը տեղեկությունն չունի, բայց, ասում է, ունի մտահոգություններ․ «Ադրբեջանը չի անելու, ես մտահոգ եմ, որ իրենք խաբելու են էլի»։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանը չի կարող չկատարել Եվրամիության պահանջները։ Բայց կարևորն այն է, որ գործընթացն իրականացնելուց որոշ ժամանակ անց Ադրբեջանը նորից չհարձակվի ու նոր գերիներ չունենանք։

Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաև մոլորված ու սահմանը հատած զինվորներին։ Այս տրամաբանությամբ ենթադրվում է, որ Հայաստանն իր հերթին Ադրբեջանին պետք է վերադարձնի մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի սահմանը հատած, ապա ձերբակալված ադրբեջանցի երկու զինծառայողներին, որոնցից մեկը մեղադրվում է նաև սպանության մեջ։ Բաքվի պնդմամբ՝ զինվորները մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, իսկ հայկական կողմը նրանց գերի է վերցրել։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցին զորամասից փախել է ճնշումների պատճառով։

Երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք փոխադրելու համար։ Մյուս զինծառայողը, որ մեղադրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար, դեռ դատապարտված չէ․ գործի նախաքննությունը չի ավարտվել։ Գերիների հարազատներն էլ կարծում են, որ գործընթացը տեղի կունենա փոխանակման համատեքստում։

Հայաստանն ու Ադրբեջանը նախկինում այդպիսի գործարքի գնացել են․ 2014 թվականին Քարվաճառ ներթափանցած և երկու հայի  սպանած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը 44-օրյա պատերազմից հետո վերադարձվեցին Ադրբեջանին․ նրանց դիմաց Ադրբեջանը Հայաստանին 44 ռազմագերի փոխանցեց։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ այս փոխանակումն իրականացվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Գագիկ Մելքոնյանն էլ է ասում՝ երկու ադրբեջանցիներին պիտի փոխանակենք գերիների հետ, բայց կարևոր է, որ սկզբում նրանք վերադարձնեն մեր գերիներին։

«Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո մենք իրենց հանցագործ մարդասպաններին սկզբից տվեցինք, իսկ իրենք արդեն մերոնց պահեցին»,- ընդգծում է Մելքոնյանը։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ փոխանակման գործարք տեղի կունենա, բայց, ըստ նրա, Ադրբեջանը ոչ թե միանգամից, այլ մաս-մաս կվերադարձնի 33 հայ ռազմագերիներին, ինչպես վարվել է նախկինում։

«Ադրբեջանն այս դեպքում շահագրգիռ կողմ է, նաև խնդիր է դրել վերադարձնել սեփական հանցագործներին, իսկ մենք ականատես ենք եղել, թե որքան հետևողական են ադրբեջանական ջանքերը հանցագործներին անպատժելիություն շնորհելու առումով։ Կարծում եմ՝ նրանց հետաքրքվածությունն այս զինծառայողների նկատմամբ կհանգեցնի գործարքի կայացմանը»,- նշում է իրավապաշտպանը։

Սահակյանը հիշեցնում է՝ ադրբեջանցի զինվորները չեն մոլորվել, նրանք գիտակցված են հատել Հայաստանի պետական սահմանը, և Միշելի հայտարարությունում այս մասին խոսք չկա։ Ստացվում է՝ հիմա հանցագործները պիտի փոխանակվեն ավելի քան երկու տարի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հետ։

«Կարծում եմ՝ եղել է միակողմանի տեղեկատվության ներկայացում եվրոպական կառույցներին, որոնք առանց լրացուցիչ միջոցների հենվել են ադրբեջանական թեզերի վրա, որոնք ինչպես այլ պարագաներում, կեղծ են»,- ընդգծում է Սիրանուշ Սահակյանը։

Այսպիսով, եթե անգամ Ադրբեջանը վերադարձնի հայ ռազմագերիներին, ապա միայն նրանց, որոնց մասին պաշտոնապես հայտարարվում է, իսկ բռնի անհետացած ու չհաստատված գերիները կշարունակեն մնալ Բաքվում՝ ասում է Սիրանուշ Սահակյանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվի բանտերում 33 հայ գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով՝ Ադրբեջանում շուրջ ութ տասնյակ հայ գերի և այլ պահվող անձ կա։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող մյուս հայերին անվանելով «ահաբեկիչներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան