Չունենալով նոր անվտանգային համակարգ` քայքայում ենք այն, ինչը գոյություն ունի․ Արմեն Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանը, չունենալով նոր անվտանգային համակարգ, փորձում է քանդել, քայքայել այն, ինչը գոյություն ունի»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ՝ Ռուստամյանը նշեց, որ նրանք շատ հստակ հարց են դնում․ «Մենք չենք կարող լինել ավելի հայ, քան՝ դուք»։

Պատգամավորի դիտարկմամբ՝ միջնորդի դերում հանդես եկեղ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում։

Եթե դու գնում ասում ես՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ արդեն թվերով ենք արձանագրում: Միջնորդը ո՞նց պետք է պաշտպանի այն հարցը, որ այդ տարածքային ամբողջականության մեջ չպետք է լինի Ղարաբաղը:

Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի:

Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է: Նախ դու պետք է քո անվտանգությունն ապահովելու քայլերն ապահովես: Պարզ չի՞, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք կարող են դրան դեմ լինել։ Այդ կառույցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թե դա նորություն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դեմ են, թույլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,- նշեց Ռուստամյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ պետք է սովորենք ուրիշներին մեղադրելու վիճակից դուրս գալ․ «Մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր անելիքը։ Եթե մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք չի պաշտպանելու»։

Ռուստամյանի խոսքով՝ Ռուսաստան- միավորված Արևմուտք պատերազմը գործող իշխանությունների թեթև ձեռքով տեղափոխվեց Հայաստան։
«Մեկն ասում է՝ կամ իմ հետ ես… մյուսն էլ ասում է՝ եթե իմ հետ չես, ես քո հետ անելիք չունեմ: Եթե իմ դեմ ես, ինձ հետ չես, եթե ինձ հետ չես, իմ դեմ ես: Այ այս վիճակի մեջ է հայտնվել Հայաստանը, որը կործանարար է լինելու մեզ համար, ինչը մենք այսօր տեսնում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։