ԱՄՆ Պետդեպի զեկույցը փաստում է՝ Ադրբեջանը չի պահպանում Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգությունը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF)՝ 2022 թվականի կրոնական ազատության միջազգային զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ դիտարկման երկրների ցանկում։ Նշվում է, որ 2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները բացասական միտում են ունեցել։ Կառավարությունը շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կոնական գործիչների նկատմամբ՝շարունակելով հետապնդումներն ու ձերբակալությունները։

Նշվում է, որ Ադրբեջանում նախորդ տարվա վերջին 19 բանտարկված է եղել կրոնական համոզմունքների համար։ Տեղի իրավապաշտպան կառույցներն էլ նշում են, որ կառավարությունը «շարունակել է ֆիզիկական բռնություն կիրառել, ձերբակալել և բանտարկել կրոնական ակտիվիստներին, և որ կրոնական գործիչների ձերբակալություններից շատերը, այդ թվում՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, քաղաքական դրդապատճառներ են ունեցել»։

Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման մասին։

«Միջազգային մարմինները և այլ կազմակերպությունները շարունակում են կասկածի տակ առնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական ու մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Փետրվարին  այն ժամանակ մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ եկեղեցիներից Հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար, որոնք նա որակել է որպես «ֆիկտիվ»։ Կառավարությունը կարծես թե հետ կանգնեց այդ ծրագրից միջազգային բողոքից հետո, և մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու՝ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ դիտարկման ժամանակահատվածում «Caucasus Heritage Watch» հետազոտական նախաձեռնությունը, որին աջակցում է Քորնելի համալսարանը, արբանյակային պատկերներով փաստագրել է Սուրբ Սարգիս եկեղեցու ավերածությունը։

ԱՄՆ կառավարությանը USCIRF-ն խորհուրդ է տալիս «ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի և այլ կրոնական կամ մշակութային վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար»։

Էմմա Չոբանյան