Ուղևորները հայց կներկայացնեն «FLYONE ARMENIA»-ի դեմ․ Դուբայից վերադարձած քաղաքացու պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

«Մինչև Դուբայը տեսնելը լսում էինք անընդհատ՝ Շիրազ, Շիրազ, կես ժամ հետո ասացին, որ Դուբայը չի թողել մեզ թռչենք, վայրէջք ենք կատարելու Իրանի «Շիրազ» միջազգային օդանավակայանում»,- Factor TV-ի հետ զրույցում պատմում է «FLYONE ARMENIA» ընկերության օդանավով Դուբայ մեկնած Սարգիս Բուդաղյանը։

Ավիաընկերությունից այդ օրը պարզաբանել էին, որ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։ Ուղևորները 6 ժամ ստիպված են եղել մնալ ինքնաթիռում՝ առանց պարզաբանումների։

«Հղի կին կար, և ամենավատն այն էր, որ ուտելիք չկար, ինչ էլ կար՝ գնել ենք, իրենք ոչ մի բանով չեն ապահովել»,- պատմում է Սարգիսը։

Նա, ըստ էության, հերքում է «FLYONE ARMENIA»-ի տարածած հաղորդագրությունում տեղ գտած այն պնդումը, թե կանգառի ժամանակ ընկերության անձնակազմն ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։

Այս առնչությամբ «FLYONE ARMENIA» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ արդեն հաղորդագրություն տարածել են, հավելելու ոչինչ չունեն։

«Ես էլի պնդում եմ իմ հայտարարությունը, այնպես չէ, որ ես որևէ բան նենգափոխել եմ բառերի մեջ, այս պահի դրությամբ էլ ավիաընկերության՝ ուղևորների սպասարկման ծառայություներն ուղևորների տրամադրության տակ են, կոնտակտային տվյալները հայտնի են»,- ասաց Անանյանը։

Ինչո՞ւ է ընկերությանն արգելվել մուտք գործել Դուբայի օդային տարածք․ Սարգիսն ինքնաթիռում տարբեր խոսակցություններ է լսել։

«Խոսակցություններ էին, որ Հայաստանն օդանավակայանի գումարը չի վճարել, կան թղթաբանական խնդիրներ, բայց ինչպես հասկացանք՝ այդ խնդիրն էլ չլուծվեց, որովհետև ոչ թե «FLYONE ARMENIA»-ի անվան տակ հասանք Դուբայ, այլ՝ «Mongolian airways» ընկերության»,- նշում է ուղևորը։

Ուղևորները Դուբայ հասել են ժամը 21:00-ին։ Այդ ընթացքում ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չեն կարողացել։ Սարգիսը կնոջ հետ խոսել է, երբ արդեն հասել է հյուրանոց։ Բայց խնդիրներն այսքանով չեն ավարտվել։ Սարգիսն ու Դուբայ մեկնած մյուս ուղևորները երեկ առավոտյան «FLYONE ARMENIA»-ի ինքնաթիռով պիտի վերադառնային Երևան, բայց չեն վերադարձել, որովհետև թռիչքը չեղարկվել է։ Այդ մասին ավիաընկերությունը հայտնել է հաղորդագրությամբ, երբ ուղևորներն արդեն ժամեր շարունակ սպասում էին Դուբայի օդանանավակայանում։

Շուրջ 7 ժամ օդանավակայանում մնալուց հետո կնիքով նամակը ստանալուն պես ուղևորներին թույլատրել են դուրս գալ։ «FLYONE ARMENIA»-ը էլեկտրոնային նամակներով ուղևորներին ծանուցել է, որ չվերթի օրը փոխվել է մայիսի 14-ին, մեկ այլ նամակով՝ մայիսի 17-ին։ Սակայն Սարգիսն ու ընկերը որոշել են չսպասել, իրենց միջոցներով այլ ավիափոխադրողից տոմս են գնել ու վերադարձել Երևան։ Սակայն, ասում է, կային ուղևորներ, որ չգիտեին՝ ինչ անել, որովհետև գումար չունեին, իսկ «FLYONE ARMENIA»-ն այդ ամենի մասին չի հոգացել։

Սարգիսն ու տուժած մյուս շուրջ 20 ուղևորները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ավիաընկերության դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան