ՀՀ-ն դիմադրեց Ադրբեջանին, միջանցքի հարցն այսօր փակ է․ Վաղարշակ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ

-Հանդիպել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կմանրամասնե՞ք՝ ի՞նչ հարցերի շուրջ եք քննարկում ունեցել։

-Վարչապետի հանդիպումները պարբերական բնույթ են կրում ոչ միայն վարչության կամ խմբակցության անդամների, այլ նաև կուսակցականների հետ։ Երեկ հերթական հանդիպումն էր, որը ՔՊ-ում անվանում ենք նախաձեռնողի նիստ: Սա հանդիպումների հին ձևաչափ է․ տեղի է ունենում հանդիպում վարչության նախագահի, վարչության անդամների և կուսակցականների, տարածքային կառույցների ներկայացուցիչների միջև։ Սա հերթական հանդիպումն էր, որի ընթացքում քննարկվել են ամենատարբեր շրջանակներ ընդգրկող հարցեր։

-Ի՞նչ նորություն կհայտնեք։ Կարծում եմ՝ քննարկում է եղել առաջիկա բրյուսելյան հանդիպման վերաբերյալ, նաև նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում Քիշնևում, նաև Մոսկվայում հանդիպում կլինի, եթե ադրբեջանական կողմը չհրաժարվի։ Ի՞նչ կարող եք հայտնել այն գաղափարների վերաբերյալ, որոնք փորձելու է Հայաստանը պաշտպանել այդ հանդիպումներում։

-Մենք բավականին բարդ իրավիճակում ենք գտնվում․ մի կողմից՝ աշխարհակարգերի փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն են, մյուս կողմից՝ ավանդական խնդիրներ ունենք։ Գիտեք, որ ԱՄՆ-ում բավականին ընդգրկուն քննարկումներ տեղի ունեցան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Կարծում եմ, որ ՀՀ-ի այսօրվա դիրքավորումն էականորեն կարելի է համարել առաջընթաց՝ համեմատելով հետպատերազմյան շրջանի հետ։ Նաև այս ամեն ինչը կարող է հույս ներշնչել որոշակի լավատեսության, բայց չպետք է ժամանակից շուտ ոգևորվենք կամ հուսալքվենք։ Պրոցեսն ընթանում է։ Վստահեցնում եմ, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ՀՀ շահը լավագույնս ներկայացված լինի։

-Գնահատական է հնչել, որ ՀՀ վարչապետը և ՀՀ պաշտոնյաները չպետք է մասնակցեն առաջիկա հանդիպումներին, քանի որ Ադրբեջանը հերթական անգամ Սոթքում ռազմական հանցագործություններով ցույց տվեց, թե ինչպիսի պետություն է։

-Որտեղի՞ց է հնչել այդ գնահատականը։

-Ընդհանրապես, կա կարծիք, որ հայկական կողմը պետք է բոյկոտի բանակցությունները։

-Բանակցությունների նպատակն այն է, որ այդպիսի գործողություններ տեղի չունենան, և բոյկոտելը ելք չէ, ընդհակառակը՝ այնպես պետք է անենք, որ ամեն հարթակում մեր մասնակցությունն ավելի ընդգրկուն լինի։ Մենք լավ պատկերացնում ենք, թե ում հետ գործ ունենք, և թե ինչի է ընդունակ այն երկիրը, որի հետ խնդիր ունենք։ Հենց սա է մեր ելակետը, որ մենք պետք է հաշվի առնենք տարբեր հարթակներում մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ համաձայնություն տալու հետ կապված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան