Դարձյալ Էրդողա՞նը․ Թուրքիայում փլատակների տակ ապրողները պահանջում են լսել իրենց․ Reuters-ի անդրադարձը

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

Երբ արևը բարձրանում է Թուրքիայի երկրաշարժից փրկվածների համար նախատեսված թուրքական վրանային ճամբարի վրա, Բահաթթին Քարը դուրս է գալիս իր ժամանակավոր կացարանից՝ բողոքելու էլեկտրաէներգիայի և ջրի պակասից, օգնության անարդար բաշխումից և կյանքի թանկացումից։ Սակայն 54-ամյա տղամարդը հաստատակամորեն հավատարիմ է մնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համապետական ընտրություններից առաջ, որոնք ամենակոշտն են Թուրքիայի ղեկավարի՝ երկու տասնամյակի կառավարման ընթացքում, ասվում է Reuters-ի անդրադարձում։

«Եթե Թայիփ Էրդողանը հաղթի ընտրություններում, այս հարցերը կկարգավորվեն»,- ասել է նա Անթաքիայի ճամբարում, որը փետրվարին տեղի ունեցած հզոր երկրաշարժից ամենատուժած քաղաքներից է։

Լրատվամիջոցը զրուցել է Քարի և տասնյակ այլ ընտրողների հետ Անթաքիայում, որոնք արտացոլում են զայրույթն այն բանի նկատմամբ, ինչը ոմանք համարում են կառավարության դանդաղ արձագանքն աղետին: Այս ձայներն Անթաքիայի և  երկրաշարժից տուժած ավելի լայն հարավային Թուրքիայի փոքրիկ պատկերն են, որտեղ ինը միլիոն ընտրող է ապրում և ավանդաբար Էրդողանի հենակետն է: Սակայն դրանք համահունչ են որոշ սոցիոլոգների և փորձագետների եզրակացությունների հետ, որոնք ասում են, որ աղետն ամրապնդել է արդեն բևեռացված տեսակետները Էրդողանի և նրա իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ին կողմ և դեմ:

Սոցհարցումներ իրականացնող Metropoll ընկերությունից Օզեր Սենջարն ասել է, որ ԱԶԿ-ին աջակցության մակարդակը, որը փետրվարին իջել է 33%-ից ցածր, մինչև ապրիլ վերադարձել է մինչերկրաշարժյան մակարդակին՝ մոտ 40%-ի: Ընտրողների միայն 4,3%-ն է երկրաշարժը դիտարկել որպես Թուրքիայի ամենամեծ խնդիրն անցյալ ամիս, որոնց մեծամասնությունը մտահոգված է մոլեգնող գնաճով ճնշված տնտեսությամբ:

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ընտրությունները լինելու են լարված և երկու շաբաթից նախագահական ընտրությունները կարող են տեղափոխվել երկրորդ փուլ, ըստ ամենայնի, Էրդողանի և նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Այս շաբաթվա MAK-ի հետազոտությունն էլ  ցույց է տվել, որ Էրդողանն ունի 45,4 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուն գերազանցել է 50 տոկոսի շեմը, որն անհրաժեշտ է նախագահական ընտրություններում առաջին փուլում հաղթելու համար:

Ստամբուլի Իշիք համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Սեդա Դեմիրալփը նույնպես ասել է, որ չէր սպասում, որ երկրաշարժը մեծ ազդեցություն կունենա ընտրությունների վրա։

Լրատվամիջոցը գրում է, որ երբեմնի աշխույժ Անթաքիայի փողոցներն այժմ հիմնականում դատարկ են, տեղացիները, որոնք չեն փախել Թուրքիայի այլ վայրեր, այժմ ապրում են փախստականների պես, տեղավորված են վրաններում, հերթ են կանգնում օգնություն փնտրելու կամ հանրային ծառայություններից օգտվելու համար։ Էքսկավատորներն էլ քանդում են երկրաշարժից վնասված շենքերի 80-90%-ը:

«Հիմնական տեսակետն այն է, որ AKP-MHP-ի կառավարությունը մեզ ավերակների մեջ է թողել: Նրանք ժամանակին չգործեցին մարդկանց փրկելու համար: Դա հանգեցրեց զայրույթի լուրջ կուտակման»,- ասել է քրդամետ կուսակցության պատգամավորի թեկնածու Քերեմ Նալբանթին։

ԱԶԿ-ն երկար ժամանակ գերիշխում էր երկրաշարժից տուժած 11 նահանգներում, սակայն Քըլըչդարօղլուի CHP-ն ուժեղ աջակցություն ունի Հաթայ նահանգի հարավային շրջաններում, որտեղ գտնվում է Անթաքիան:

Ի տարբերություն Քարի՝ Անթաքիայի պատմական թաղամասից 63-ամյա բանաստեղծ Հիքմեթ Գյուզելը հակասական տեսակետ է հայտնել։

«Այս կառավարությունը 21 տարի է, ինչ իշխանության է, և մեզ մենակ թողեցին։ Եթե մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ ասում են, որ օգնության ձեռք չկա, ապա ժամանակն է փոխվելու և նոր քաղաքական գործիչներին փորձելու»,- ասել է նա։

Ինչի շուրջ Անթաքիայում շատերը կարող են համաձայնել, այն է, որ ընտրություններն իրենց մտահոգությունների ցանկում առաջին տեղում չեն, ամենօրյա գոյատևումն է ամենահրատապ խնդիրը։

Էմմա Չոբանյան