Էրդողանի վարչակազմը բողոքել է արևմտյան ԶԼՄ-ներում ընտրությունների նախաշեմին «հակաէրդողանական թշնամանքից»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը կրկին դժգոհ է արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումներից։ Մասնավորապես, Economist ամսագրի համարը հրապարակվել է «2023 թվականի ամենակարևոր ընտրությունները» գլխագրով։ Այն պարունակում է հոդված մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ, որը կանխատեսում է, որ «Արևմուտքի հետ վատ հարաբերությունները» կարող են «վերանորոգվել» նոր կառավարության կողմից։

Նշվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարտությունը կունենա գլոբալ հետևանքներ և ամենուր ցույց կտա դեմոկրատներին, որ ուժեղներին կարելի է հաղթել։

«Մարդը, որը 2003 թվականից ի վեր կառավարում է Թուրքիան՝ գնալով ավելի ավտորիտար ճանապարհով, կարող է պարտվել։ Եթե նա պարտվի, դա կլինի ապշեցուցիչ քաղաքական ցնցում՝ ունենալով համաշխարհային հետևանքներ։ Թուրք ժողովուրդը կդառնա ավելի ազատ, ավելի քիչ վախկոտ և ժամանակի ընթացքում ավելի բարեկեցիկ: Նոր կառավարությունը կվերականգնի Արևմուտքի հետ խաթարված հարաբերությունները»,- ասվում է հոդվածում։

Այս հրապարակմանն արագորեն արձագանքել են Թուրքիայի նախագահականից։ Մասնավորապես, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրել է, որ «հիմա նրանք հերթական անգամ ոգևորվել են ոչնչից, ասում են՝ նոր կառավարությունը կվերականգնի արևմուտքի հետ վատացած հարաբերությունները»։

«Ես գիտեմ այս լեզուն,այս դիսկուրսը, և գիտեմ՝ ինչ համատեքստում է այն ասվել։ Հանգի՛ստ մնացեք։ Իմ երկրին հրահանգներ տալու ձեր օրերն արդեն ավարտվել են։ Վերջին խոսքը քվեատուփի մոտ կասի ժողովուրդը»,- նշել է Քալընը։

Թուրքիայի նախագահականի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն էլ գրել է, որ ափսոսում են «Թուրքիային արևմտյան լրատվամիջոցների պաթոլոգիկ հակազդեցության և մայիսի 14-ի ընտրություններից առաջ Էրդողանի հանդեպ թշնամանքի համար»։

Ըստ Ալթունի՝ Թուրքիան ազատվում է կապանքներից, Արևմուտքի վրա հարձակումների բռնությունը մեծանում է։

«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մեր սիրելի ազգը, որը ճանաչում է դերասաններին, չի մոռանում սցենարիստներին, տեղյակ է բեմադրություններին, ինչպես երեկ, այնպես էլ մեր պետության ու նախագահի կողքին է լինելու։ Եթե ​​կան այնպիսիք, որոնք երազում են կասեցնել Թուրքիայի վերելքը, խորհուրդ ենք տալիս հրաժարվել այս երազանքից»,- գրել է Ալթունը թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան