Ադրբեջանական կողմը 14 ժամ կանգնեցրել է հումանիտար բեռներ մատակարարող խաղաղապահների մեքենաները

Լուրեր

22.09.2026 | 13:49
Պատրաստ ենք հակահարված տալ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում․ Լիտվայի վարչապետ
22.09.2026 | 13:40
Տիգրանաշենում ծառ էիք տնկում, եթե Փաշինյանը հանձնի, ծառերը խանգարելո՞ւ են. լրագրողը` ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 13:31
Լիոնել Մեսին երկրորդ տեղ է բարձրացել տուգանային հարվածով գոլերի ցուցանիշով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 13:22
Մակրոնը Թրամփի հետ Ուկրաինայի ենթակառուցվածքների պաշտպանության հարցն է քննարկել
22.09.2026 | 13:14
ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. «ՈՒժեղ Հայաստան»-ի պատգամավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 13:08
Իշխան Սաղաթելյանը` Գարեգին Բ-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 12:55
Սեպտեմբերի 24-ին Երևանում և Արարատյան դաշտում մինչև +34 աստիճան տաքություն է սպասվում
22.09.2026 | 12:48
Քոչարյանը այս իրավիճակում լավագույն ղեկավարն է լինելու. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 12:43
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
22.09.2026 | 12:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների դիրքերն ու առաջիկա մրցակիցները
22.09.2026 | 12:21
Երևանի և Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն LEED կանաչ չափանիշներով
22.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել // ՌԴ-ից կրկին Հայաստանի եվրաինտեգրումից են խոսել․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 12:04
Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի մոտ․ վիրավորվել է առնվազն 8 մարդ
22.09.2026 | 11:54
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կույբիշևի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 11:41
Տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքապետարանը՝ Աղի լճի շուրջ աղմուկի մասին
Բոլորը

Ապրիլի 28-ին, մոտ ժամը 21:00-ից մինչև ապրիլի 29-ը` մոտ 11:10-ը Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին:

Ինչպես տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից, քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով:

«Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:

Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանը օր-օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը», – նշում են շտաբից: