Հայկ Խանումյանն առաջարկել է Բակո Սահակյանի կողմից առաջարկված «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը ԱԺ նիստի օրակարգից հանել, որը, սակայն, չի ընդունվել

Լուրեր

11.12.2024 | 16:35
Ասադին տապալած սիրիացի ապաստամբներն Ուկրաինայից օգնություն են ստացել․ Washington Post
11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
Բոլորը

Հունիսի 27-ին Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է նախորդ ամսվա ընթացքում խորհրդարանի աշխատանքները և ներկայացրել նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը. տեղեկացնում է  Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Նիստի օրակարգի քննարկման ընթացքում պատգամավոր Հայկ Խանումյանն առաջարկել է հանրապետության նախագահի կողմից առաջարկված «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը օրակարգից հանել: Ինչին ի պատասխան՝ խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է անհետաձգելի համարվող օրինագծերի ընդունման ընթացակարգը: 25 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ նիստի օրակարգը հաստատվել է:

Սկսելով աշխատանքները՝ Սահմանադրության պահանջին համապատասխան՝ խորհրդարանը քննարկել է Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին հարցը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հակոբյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջարկելու համար` Դավիթ Հակոբյանը ներկայացրել է իր կենսագրական տվյալները և դատավոր ընտրվելու շարժառիթները:

Դատավորի թեկնածուն պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին, որից հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը հայտարարել է, որ Դավիթ Հակոբյանի օգտին քվեարկել է 18 պատգամավոր, դեմ` 12:

ԱԺ նախագահը հրապարակել է Դավիթ Հակոբյանին առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու որոշումը, որից հետո նորանշանակ դատավորը երդվել է:

Օրակարգային հաջորդ հարցը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության մասին հարցն էր: Հունիսի 7-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը իր դիմումի համաձայն դուրս է եկել խմբակցությունից, որի հետևանքով թափուր է մնացել նաև մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում «Հայրենիք» խմբակցության կողմից առաջարկվել է պատգամավոր Արամ Գրիգորյանի  թեկնածությունը: Թեկնածուի ելույթից հետո խորհրդարանը անցել է գաղտնի քվեարկության, որի արդյունքում Արամ Գրիգորյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ՝ 29 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Անցնելով օրենքների նախագծերին՝ պատգամավորները լսել են «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում ընդգրկվել են և հեղինակի և պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանի առաջարկությունները:

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ԱՀ օրենքների նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն  Գրիգորյանը՝ ընդգծելով, որ օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորված է ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը ՀՀ իրավական դաշտին ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ: Փաթեթը առաջին ընթեցմամբ ընդունվելուց հետո ԱԺ նախագահի կողմից առաջարկվել է երկրորդ ընթերցումը իրականացնել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 24 ժամվա ընթացքում:

Ներկայացնելով «Հավաքների ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ կառավարության լիազոր ներկայացուցիչ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ օրենքի ընդունման նպատակը ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով և միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության՝ հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումն է: Այս փաթեթի երկրորդ ընթերցման համար ևս սահմանվել է հատուկ ընթացակարգ:

Օրվա երկրորդ կեսին կառավարության անդամներն  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի համաձայն մասնակցել են գործադիր-օրենսդիր հարցուպատասխանի ընթացակարգին: Գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են ինտերնետային կապին, էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստին, պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք իրավական կարգավորումներին, հավաքների կազմակերպմանը, ուսուցիչների արձակուրդային գումարների վճարմանը, Ստեփանակերտ քաղաքի մի շարք փողոցներում բարեկարգման աշխատանքներին, շրջաններում խմելու ջրի որակին, Խանցք գյուղի գազաֆիկացմանը և տրանսպորտային կապին, նախալեռնային վարելահողերի ոչ նպատակային օգտագործմանը, վերջերս կարկտահարության արդյունքում վնասված փողոցների բարեկարգմանը, զոհված զինծառայողների ընտանիքներին հիպոթեքային վարկերի տրամադրմանը, կարկտահարությունից տուժած քաղաքացիների վնասների փոխհատուցմանը, Շուշի քաղաքի հիվանդանոցի շենքային պայմանների բարեկարգմանը վերաբերող պատգամավորների հարցերին:

Շարունակելով օրենսդրական հարցերի քննարկումը՝ խորհրդարանը լսել է  Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ներկայացրած՝ «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախարարի հիմնավորմամբ՝ սույն օրենքի փոփոխության պատճառը հանրապետության տասնյակ գյուղերի, հատկապես սահմանամերձ և վերաբնակեցված, դպրոցներում  օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին չհամապատասխանող, սակայն մանկավարժական փորձ ունեցող  ուսուցիչների դասավանդուման ժամկետը երկու տարով երկարաձգելն է:

 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների փաթեթը խորհրդարանի քննարկմանն է առաջարկել նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարի պարզաբանմամբ՝ օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորվորված է ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու  հարցերով անկախ հանձնաժողովի լիազորությունները վերապահվել են քրեակատարողական ծառայությանը:

Արարատ Դանիելյանը, ներկայացնելով հաջորդ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, նշել է, որ նպատակ ունեն ԱՀ քրեական դաշտի գործունեությունն ապահովող օրենսդրությունը համապատասխանացնել ՀՀ օրենսդրությանը՝ այն է հստակեցնել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի  չափերը  որոշելու մոտեցումները:

Օրինագծերի ներկայացումից հետո խորհրդարանը քննարկել և ընդունել է վերոնշյալ բոլոր օրենքները:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Գագիկ Բաղունցը և Դավիթ Իշխանյանը:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ վաղը՝ հունիսի 28-ին տեղի կունենա ԱԺ 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: