Պետական ինստիտուտները ասում եք՝ զավթված են․ իրականում էդ ինստիտուտները չկային․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց, որ երեկ նորմալ սկսել էին ու ասեց աչքով չտա, որ իրենց մոտ նորմալ կառուցողական բանավեճ է տեղի ունենալու, բայց կարծես՝ աչքով տվեց, անգամ այդ օրը երեկոյան գնացին «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ բանավեճի և մինչև այդ բանավեճը եթեր դուրս կգար, արդեն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

«Տիկին Թովմասյանն ասաց՝ ես գրավում եմ այս ամբիոնը, որովհետև չեմ թույլ տալու, որ այստեղից ստեր հնչեն, չնայած կարելի էր այս ամբիոնն օգտագործել այդ ստերը բացահայտելու համար, այսինքն՝ կարելի էր նորմալ, քաղաքակիրթ ցույց տալ, թե որն է սուտ, բայց դա տեղի չունեցավ»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Բաբկեն Թունյանն անդրադարձավ Անդրանիկ Թևանյանի հայտարարությանը․ «Դուք խոստացել էիք հեղափոխության ժամանակ, որ կլինի համերաշխության մթնոլորտ, սուտ խոստումներով եկաք, մի խոսքով՝ ամեն ձևով արժեզրկում եք այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել 2018 թվականին։ Բայց մյուս կողմից ասում եք՝ հլը մի հատ նայեք, դուք քաղաքական հետագիծ չունեք, բայց 130 տարվա կուսակցությանն ինչեր եք ասում։
Ես ընդունում եմ՝ կուսակցությանը չի կարելի ինչ-որ բան ասել, բայց, եթե 130 տարվա կուսակցություն եք՝ նման մեծ փորձով, հեղափոխությունից հետո ոնց մտաք կոալիցիայի մեջ, եթե դա էդպես վատ բան էր, անհեռանկար բան էր ու մինչև հոկտեմբեր նախարարական պորտֆելները զբաղեցրեցիք»։

Ի հավելումն նա ասաց, որ ամենահետաքրքիրն այն է, որ տիկին Թովմասյանն ասում է, որ իրենց չեն համոզելու ձևական ձեռքբերումներով, բայց իրենց ինչի համար պիտի համոզեն, իրենք ՀՀ քաղաքացիների հետ նման հարցուպատասխան ունեն։
Պատգամավորը նշեց, որ իրենք խոստումներ են տվել և ընտրողներին, և իրեն պիտի համոզեն։

«Միգուցե մենք էլ բարեկամական խորհուրդ տանք, դուք ձեր ընտրողներին համոզեք, թե դուք ձեր խոստումներն ինչու եք ձախողել։ Ես որ հիշում եմ 2022-ի թվականին դուք ինչ խոստումներ էիք տալիս՝ մի քանի օրից, հետո մի քանի օրից, ինձ թվում է՝ ավելի շատ ձեզնից պատասխաններ ունեն ստանալու, քան մեզնից»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե պետական ինստիտուտները զավթված են, Թունյանն ընդգծեց․ «Իրականում էդ ինստիտուտները չկային՝ կրթության,  առողջապահության, դատաիրավական համակարգում ունեցե՞լ ենք ինստիտուտներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։