Սա մեգանախագիծ է. Փաշինյանը մանրամասնեց «Ակադեմիական քաղաք» նախագծի դժվարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու որոշումը և հիմնադրամի կանոնադրությունը:

«Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։

Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որտեղ տեղակայված կլինեն, համապատասխանաբար, արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, իսկ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածության բուհեր, այնպես էլ հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհեր։ Այստեղ համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի տեղակայման հարցը։ Նման մեծածավալ ծրագրի իրականացումը պահանջում է իրականացնող կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում՝ նախապատրաստումից մինչև բուն իրականացման գործընթաց, այնուհետև նաև ակադեմիական քաղաքի կառավարում։

Այս որոշմամբ հիմնադրվող «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները։ Նախնական փուլում հիմնադրամին ամրացվելու են Ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի հարցը ֆիզիկական մասով տեղափոխվում է գործնական փուլ, որին հաջորդելու են նաև հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն Ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը։

«Այս որոշմամբ մենք նոր էջ ենք բացում մեր երկրի պատմության համար, որովհետև սա թերևս ամենակարևոր և ռազմավարական ներդրումն է և ծրագիրն է, որը մենք դեռ պետք է իրականացնենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ սա մեգանախագիծ է։ Վարչապետն անդրադարձավ «Ակադեմիական քաղաք» նախագծի դժվարություններին։

«Շատ խոր քննարկումներ են տեղի ունեցել: Մեզ վախեցրել են, որ եթե պարզվի՝ սխալ քայլ ենք անում, ունեցածը կկորցնենք։ Փորձել ենք համոզվել, որ ճիշտ բան ենք անում։ Տեղաբաշխումը նույնպես շատ կարևոր է։ Մի քանի քննարկումներից հետո, ընդ որում՝ ՀՀ-ի կրթության ոլորտի 2030 թվականի ռազմավարության մշակման ընթացքում կողմնորոշվեցինք, ու քաղաքը կտեղակայվի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի հատման կետում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երկար փնտրտուքների արդյունքում ակադեմիական քաղաքի տեղակայման ամենադիպուկ վայրն է ընտրվել՝ կոմունիկացիոն և բոլոր առումներով:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաջողվել է քաղաքի կառուցման համար ՀՀ-ում գտնել 300-ից ավելի հեկտար տարածք, որը պետական հող է։

«Հիմնադրամի առաջին գործառույթը կրթական քաղաքին անհրաժեշտ կոմունիկացիաները մոտեցնելու մասն է: Հաջորդը՝ կստեղծենք գլխավոր հատակագիծը և հընթացս կոնկրետ բուհերը։ Բաց առաջարկով կդիմենք բուհական շրջանակներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ում կլինի 8 բուհ, որոնք կֆինանսավորի պետությունը: Մեր նպատակադրումն այն է, որ այդ բուհերը որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար: Մենք որոշ ժամանակ քննարկումներ կիրականացնեք բուհերի հետ: Երեք կլաստերի հետ կապված կողմնորոշված ենք. առաջինը՝ «Հայֆիլիմի» տարածքում կունենանք արվեստների համալսարան և արվեստների ավագ դպրոց: Սա նշանակում է, որ կունենանք բուհ և ավագ դպրոց, որտեղ արվեստի բոլոր ուղղությունները մի տեղում կլինեն: Նաև կունենանք ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող արվեստների ավագ դպրոց:

Հաջորդ կլաստերը՝ սպայական ավագ դպրոցն է և սպայական համալսարանը: Մենք պետք է գնանք այդ լուծման՝ կրթության ինչ-որ մի հատված սպայական բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները պետք է մի տեղում նախանական կրթություն ստանան: Սա ոչ միայն կրթական, այլև պետական հարց է, որովհետև առիթ ունեցել եմ ասելու, որ սպայական դասը ցանկացած պետության ողնաշարն է: Մենք Հայաստանի Հանրապետությունում նպատակադրված և գաղափարաբանորեն սպայական դաս ձևավորելու հարցում լիարժեք մոտեցումներ և գործիքներ չենք ունեցել:

Ակադեմիական քաղաքը պետք է լինի մի տարածք, որը նաև իր կոլորիտով և գրավչությամբ պետք է լինի առանձնահատուկ: «Հաֆիլիմի» տարածքում նախատեսում ենք ունենալ ունիվերսալ համերգասրահ, որը միևնույն ժամանակ կլինի և՛ թատրոնի, և՛ օպերայի բեմ, և՛ կինոթատրոն, որպեսզի ուսանողներն իրենց պրակտիկ աշխատանքն իրականացնելու հնարավորություն ունենան»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։