Միասնական փաթեթ բոլոր քաղաքացիների համար. 2027-ին ամբողջությամբ կներդրվի Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը

Լուրեր

07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
07.04.2026 | 18:36
Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 41-ամյա բնակչին
07.04.2026 | 18:25
Թրամփը՝ Իրանի «քաղաքակրթության ոչնչացման» մասին // ԸՕ-ի փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 18:10
Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»
07.04.2026 | 17:58
Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 17:49
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնել է 7․3 մլն դրամ վնասը
07.04.2026 | 17:40
Բուհերի ընդունելության նոր կարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2030 թվականը․ ԿԳՄՍՆ
07.04.2026 | 17:31
Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելը սահմանադրակա՞ն է․ ՍԴ-ն նիստ է նշանակել
07.04.2026 | 17:23
Կարեն Խաչանով․ Կա զայրույթ և հիասթափություն
07.04.2026 | 17:14
Նավթի գները բարձրանում են Թրամփի սահմանած՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ վերջնաժամկետին զուգահեռ
07.04.2026 | 17:03
Աշխարհի գավաթ․ Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը
07.04.2026 | 16:59
Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 16:57
«Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր, եթե Իրանը գործարքի չգնա»․ Թրամփը գրառում է արել
07.04.2026 | 16:55
ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանին․ հնչեցված պնդումները չեն համապատասխանում իրականությանը
07.04.2026 | 16:51
Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի տարածաշրջանից այն կողմ, եթե ԱՄՆ-ն «հատի կարմիր գծերը»
Բոլորը

Բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացում, հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավում, բնակչության մահացության, հիվանդության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների բեռի նվազեցում, բուժօգնության որակի բարելավում: Նմանատիպ արդյունքներ ակնկալվում են «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծով: Առողջապահության ֆինանասավորման փորձագետ Սամվել Խարազյանը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գրասենյակում այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում ներկայացրեց առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման սկզբունքներն ու մոտեցումները: Նախատեսվում է ներդնել փուլային տարբերակ. այս տարի նախապատրաստական փուլն է, 2024-2026-ին՝ փորձարկման, իսկ 2027-ին Հայաստանում ամբողջությամբ կներդրվի Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը:

«Նախապատրաստական փուլում փորձարկում կիրականացվի պետության կողմից որոշված բնակչության խմբի համար՝ ապահովելով միևնույն ծառայությունների փաթեթը: Այս համակարգը ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները պետք է ունենան մեկ՝ միասնական փաթեթ, որն էլ կապահովի նրանց հիմնական հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, ինչպես նաև հիվանդությունների շարունակական վերահսկումը», – ասաց Սամվել Խարազյանը:

Փորձագետի խոսքով՝ փուլային ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

«Կառավարությունը ստանձնել է ապահովագրության շրջանակներում ներառվող բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացման ապահովումը և նաև առողջապահական պետական ծախսերի բարձրացումը, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում պետական առողջապահության ծախսերը բավականին ցածր են: Մեր նպատակն է վերջնական ուղենշային ՀՆԱ-ի ցուցանիշը 1,5-ից հասցնել չորս տոկոսի և տարեկան մինչև 40 մլրդ դրամի չափով ավելացում իրականացնել», – ասաց Սամվել Խարազյանը:

Փետրվարին կառավարությունը հաստատել էր Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ այդ հայեցակարգը շատ է տարբերվում առաջնային հայեցակարգից, որը 2019 թվականից սկսված հանրային քննարկումների, միջազգային գործընկերների հետ իրականացրած քննարկումների արդյունքում է կազմվել:

«Մեզ մի քիչ քննադատեցին, որ հայեցակարգը շատ ընդհանրական է, բայց պետք է ասեմ, որ մենք, ի վերջո, եկանք համաձայնության, որ պետք է մեր սկզբունքները կիսենք հայեցակարգով, հետո օրենքով ու ենթաօրենսդրականներով փորձենք մանրամասներին անդրադառնալ: Այժմ այս նախագիծը քննարկում ենք նաև գործընկեր գերատեսչությունների շրջանակում, որից հետո կներկայացնենք կառավարությանը»:

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի դիտարկմամբ՝ ֆինանսավորման ներքին կառուցվածքը նույնպես կփոխվի և գրպանից դուրս կատարվող անմիջական վճարումների տեսակարար կշիռը կնվազի, իսկ արդյունքում կաճի ապահովագրավճարների և պետական բյուջեից կատարվող ծախսերի տեսակարար կշիռը:

«Ներկայումս ֆինանսական սահմանափակումների պատճառով մեր բնակչության մի մեծ մասն ուղղակի չի գնում բժշկի, կամ էլ զբաղվում է ինքնաբուժությամբ: Տնային տնտեսությունների հարցման վերջին տվյալների համաձայն՝ առաջնային բուժօգնության կարիք ունեցող բնակչության մոտ 17 տոկոսը չի դիմում բժշկի, իսկ մոտ 60 տոկոսն ինքնաբուժությամբ է զբաղվում»,- նշեց փորձագետը:

Քննարկմանը ներկա էին նաև հասարակական կազմակերպությունների և առողջապահական ոլորտի տարբեր մասնագետներ, որոնք իրենց դիտարկումները ներկայացրին նախագծի վերաբերյալ:

Անի Թամրազյան