Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելը սահմանադրակա՞ն է․ ՍԴ-ն նիստ է նշանակել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։

Սահմանադրական դատարանը այս հարցով պատգամավորների դիմումը ստանալուց շուրջ 2 տարի անց ապրիլի 14-ին նիստ է նշանակել։ Գործի քննությունը կիրականացվի գրավոր ընթացակարգով։

Հայաստանում սպասվող Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ այդ հարցով Սահմանադրական դատարանի կողմից դիրքորոշում հայտնելն արդիական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ արդեն իսկ առկա են քրեական վարույթներ՝ վերը նշված հոդվածով։

Գործով նիստ նշանակելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը վերը նշված հանցակազմը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2024-ի սեպտեմբերին։ Սահմանադրական դատարանը դիմումը ստանալուց հետո դիմել է Վենետիկի հանձնաժողովին այն հիմնավորմամբ, որ
Սահմանադրական դատարանի առջև բարձրացված սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին, ինչը Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետք է հաշվի առնվի Սահմանադրական դատարանի կողմից գործի լուծման համար։ Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումով դատարանը խորհրդատվական կարծիք է հայցել այն մասին, թե արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահունչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին:

Միաժամանակ, որոշում է կայացվել գործի վարույթը կասեցնել՝ մինչև խորհրդատվական կարծիք ստանալը:
Այժմ, ըստ դատարանի որոշման, կասեցման հիմքերը վերացվել են, ուստի՝ գործի քննությունը վերսկսելու որոշում է կայացվել։

Արաքս Մամուլյան