Ընտրություններից առաջ Թուրքիայի երկրաշարժի գոտում Էրդողանի նկատմամբ զայրույթը թուլանում է

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Agence France Press-ը փորձել է պարզել, թե ինչպիսին են նախընտրական տրամադրությունները Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններում։

Լաթիֆ Դալյանը բեկորների կույտերով շրջապատված խանութի ցուցափեղկից առաջարկում է թանկարժեք վերնաշապիկներ և սպորտային տաբատներ Թուրքիայի երկրաշարժից տուժածներին: Վերջին մարդը, ում 58-ամյա խանութպանը ցանկանում է մեղադրել իր ավերված քաղաքի դժբախտությունների մեջ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

«Եթե կա մեկ մարդ, որը կարող է վերստին ոտքի հանել այս երկիրը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,- ասել է Դալյանը երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաշ քաղաքում։

Լրատվամիջոցը գրում է, որ Դալյանի եռանդը կտրուկ հակադրվում է ցավի և զայրույթի ճիչերին, որոնք բռնկվեցին, երբ փետրվարին 7,8 մագնիտուդով երկրաշարժը և դրա հետցնցումներն ավերեցին Թուրքիայի հարավ-արևելյան շրջանները։ Շատերը հենց կառավարությանն են մեղադրում աղետին վատ արձագանքելու համար, որի հետևանքով 50,000-ից ավելի մարդ է զոհվել։

«Բայց այդ կատաղությունն աստիճանաբար իր զիջում է դիրքերը և վերականգնվում է վստահությունն այն մարդու հանդեպ, ում այս նահանգը տվել է իր ձայների երեք քառորդը 2018 թվականի վերջին համընդհանուր ընտրություններում»,- ասվում է հրապարակման մեջ։

Սա էլ սկսել է անհանգստացնել ընդդիմությանը, որը հույս ունի ընտրություններով վերջ դնելու Էրդողանի երկու տասնամյա իշխանությանը։

KONDA հետազոտական ընկերության տնօրեն Այդին Էրդեմը նշում է, որ Թուրքիայի աղետի գոտում անցկացված հարցումները չեն հաստատում այն պնդումները, որ իշխող կուսակցության ձայները շատ են նվազել տեղի ունեցածի պատճառով։

Ջեմ Յըլդըզն այդպես չի տեսնում իրավիճակը։ Նա Քահրամանմարաշ նահանգի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ CHP-ի 34-ամյա փոխնախագահն է, մինչ օրս գրեթե ոչ մի քարոզարշավ չի իրականացրել: Ասում է՝ վախենում է, որ խորը վշտի պահին մարդկանց քվեարկելու մղելն անպարկեշտ է։

«Մենք քարոզարշավ չենք անելու, քանի որ մարդիկ այստեղ ցավ են ապրում։ Մենք այցելում ենք մարդկանց, որպեսզի օգնենք իրենց խնդիրների հետ կապված, մենք նրանց ձայնը չենք խնդրում»,- ասել է նա կոնտեյներային տան մոտ, որը ծառայում է որպես CHP-ի ժամանակավոր շտաբ:

Քահրամանմարաշում ավելի քան 1 մլն մարդ էր բնակվում փետրվարի 6-ի երկրաշարժից առաջ։ Պաշտոնյաները դժվարանում են ասել, թե քանի մարդ է մնացել այնտեղ այսօր։ Փողոցները լի են վրանային ճամբարներով և ընտանիքներով, որոնք նստած են քանդված տների մոտ: Տեղացիներն ասում են, որ Քահրամանմարաշը հիմնականում բնակեցված էր ավելի աղքատ մարդկանցով, որոնք հնարավորություն չեն ունեցել տեղափոխվել։

Տնային տնտեսուհի Յասեմին Թաբակը լրատվականին ասել է, որ բողոք չունի Քահրամանմարաշ վերադառնալու հետ կապված: Նա հիշել է Էրդողանի խոստումը տները մեկ տարում վերակառուցելու մասին և ժպտացել. «Մեր ժողովուրդը պետք է մի քիչ համբերի»։

Սակայն երկու այլ կանայք, որոնք բլուրից ներքև են նայել՝ դատարկ տարածքին, որտեղ ժամանակին բնակարաններ են եղել, այլ կարծիք են հայտնել։

«Այստեղ մարդիկ վախենում են կառավարության դեմ ինչ-որ բան ասել»,- ասել է կանանցից մեկը։

Էմմա Չոբանյան