«Եթե մարդ Իրանում է եղել, ուրեմն հանցագո՞րծ է»․ Ադրբեջանի Մեջլիսի պատգավորի դեմ զինված հարձակման գործով ձերբակալվածների հարազատների բողոքը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված զինված հարձակման գործով 6 մարդ է ձերբակալվել, Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը մեղադրյալներից 4-ին կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս, մեկի նկատմամբ՝ 3 ամիս ժամկետով, գրում են տեղական լրատվամիջոցները։

Այս գործով ձերբակալվածները կրոնական ակտիվիստներ են, որոնց մեղադրում են Իրանի հետ կապերի մեջ։

Իլքին Սուլեյմանովը պատգամավոր Մուստաֆայի դեմ զինված հարձակման մեջ մեղադրվողներից մեկն է։ Թեև Պետական ​​անվտանգության ծառայությունը չի հրապարակել ձերբակալվածների անունները, սակայն լրատվամիջոցներում նրանք ներկայացվում են որպես Ադրբեջանում Իրանի ցանցի անդամներ։ Ապրիլի 2-ի երեկոյան Խոջասենում իր աշխավայրի՝ մսի խանութի առջևից բերման ենթարկված Իլքինի ընտանիքին նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

«Մենք ինքներս չգիտենք՝ գնանք տո՞ւն, թե՞ մնանք փողոցում։ Ի՞նչ անել, ի՞նչ պետք է ասենք երեխաներին։ Առանց որևէ ապացույցի, առանց հետաքննության… Եկեք մեր տունը խուզարկեք, հետաքննեք՝ տեսնենք։ Արդեն կայքերով ու եթերում ասում են, որ հանցագործ է։ Թող հայտնվի դատարանում, ապացուցի, հետո ազատ արձակվի»,- Meydan TV-ի հետ զրույցում պատմել է Իլքին Սուլեյմանովի հորեղբայր Էլնուր Սուլեյմանովը։

Խանութի ավտանգության տեսախցիկների ձայնագրությունից պարզ է դառնում, որ մարտի 28-ին, երբ կրակել են Մուստաֆայի վրա, Իլքին Սուլեյմանովը ժամը 20:14-ին գնացել է խանութի դիմացի սրճարանից։ Նրա հորեղբայրը՝ Էլնուր Սուլեյմանովն ասում է, որ իրեն անմիջապես տուն են ուղարկել։

«Նա 4 տարի առաջ Քերբալայում էր։ Այնտեղ նրա արած նկարներն են այժմ տարածում։ Այո՛, նա Իրանում էր՝ Մաշհադում։ Դա 4 տարի առաջ էր։ Հիմա, երբ մարդն աղոթում է, ծոմ է պահում, հանցագո՞րծ է դառնում»,- ասել է Էլնուր Սուլեյմանովը։

Իրավապահ մարմիններում Իլքինի հետքը փնտրող փաստաբան Զիբեյդա Սադըգովան օրենքի խախտում է համարում ձերբակալվածի մասին տեղեկություն չտրամադրելը։ Լրատվամիջոցները խախտում են նաև անմեղության կանխավարկածը՝ առանց դատարանի որոշման հրապարակելով անձանց լուսանկարները և նրանց որպես հանցագործ ներկայացնելով։

Հիշեցնենք՝ մարտի 28-ի երեկոյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր տան մոտ զինված հարձակման էր ենթարկվել՝ վիրավորում ստանալով ուսի և ոտքի շրջանում։ Մուստաֆայի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքից անմիջապես հետո ադրբեջանցի տարբեր պատգամավորներ առանց հիմնավորումների սկսեցին պնդել, որ Իրանն է կանգնած հարձակման հետևում։ Նման վարկած սկսեցին շրջանառել նաև ադրբեջանական քարոզչական լրատվականները։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը պատգամավորի դեմ հարձակումն անմիջապես  «ահաբեկչություն» որակեց։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս զինված հարձակման մեջ մեղադրել է Իրանին։

Հավելենք, որ այս գործից զատ՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածության ֆոնին, տարբեր տեղեկություններով, Բաքուն ավելի քան 400 կրոնական ակտիվիստի է ձերբակալել։ Ոմանք ձերբակալվել են «լրտեսության» կասկածանքով, իսկ շատերը, իբր, թմրանյութեր պահելու մեղադրանքով։

Էմմա Չոբանյան