Էրդողանի քաղաքական իշխանությունը երբեք չի եղել այսքան երերուն․ Time

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր, երբ 1999 թվականին Իզմիթում տեղի ունեցած երկրաշարժը խլեց ավելի քան 17,000 մարդու կյանք և ավերեց երկրի տնտեսությունը: Բնական աղետին կառավարության աներևակայելի արձագանքն Էրդողանի համար հնարավորություն էր ընդունակ և կարեկցող առաջնորդի հեղինակություն ստեղծելու համար՝ հիմք դառնալով 2003 թվականին վարչապետ ընտրվելու համար: Այս մասին ասվում է Time պարբերականի հրապարակման մեջ։

Նշվում է, որ Էրդողանն այդ ժամանակից ի վեր հավատարիմ է մնացել երկաթյա կառավարմանը՝ վերապրելով տնտեսական անկումներ, փախստականների ճգնաժամեր, կոռուպցիոն սկանդալներ, բողոքի շարժումներ և նույնիսկ հեղաշրջման փորձ: Բայց քանի որ մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունները մոտենում են, սեյսմիկ տեղաշարժերը թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով սպառնում են տապալել նախագահի իշխանությունը վերջին երկու տասնամյակում առաջին անգամ:

Էրդողանի վերընտրության ամենաակնհայտ մարտահրավերը նրա անհաջող արձագանքն է փետրվարի ավերիչ երկրաշարժերին։ Բազմաթիվ թուրք քաղաքացիներ մեղադրում են նաև Էրդողանի կողմից իշխանության կոնսոլիդացման և պոպուլիստական քաղաքականության համար:

Ըստ հոդվածագրի՝ Էրդողանի իշխանության համար երկրորդ և, գուցե, ավելի կարևոր մարտահրավերը հիմնական ընդդիմադիր դաշինքն է, որը դարեր ի վեր առաջին անգամ միավորվել է նախագահի միասնական թեկնածուի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ:

Էրդողանին հաղթելու համար Քըլըչդարօղլուն պետք է շահի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP) և նրա ձախակողմյան «Աշխատանքի և ազատության» դաշինքին, առանց իր կոալիցիոն ամենամեծ գործընկերոջը՝ «Լավ» կուսակցությանն օտարելու։ CHP-ի առաջնորդը հաջողությամբ արդեն շտկել է իր հարաբերությունները «Լավ» կուսակցության հետ՝ HDP-ի հետ իր ներգրավվածության շուրջ հանրային վիճաբանությունից հետո, և HDP-ն արդեն հայտնել է իր աջակցությունը Քըլըչդարօղլուին՝ ձեռնպահ մնալով սեփական թեկնածու առաջադրելուց:

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Քըլըչդարօղլուն առաջ է Էրդողանից, թեև թեկնածուներից ոչ մեկը չի կարող հաղթել առաջին փուլում: Իհարկե, դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք Քըլըչդարօղլուն կկարողանա միասնական պահել կոալիցիան և պահպանել իր թափը։

Լրատվամիջոցը գրում է, որ Էրդողանը նաև փորձառու քաղաքական գործիչ է՝ ամբիոնն օգտագործելու մեծ փորձով: Արդեն վերացնելով կամ ոչնչացնելով իր իշխանությունը ստուգող անկախ մեխանիզմների մեծ մասը, այդ թվում՝ զինվորականներին, դատական համակարգն ու լրատվամիջոցները, նա կօգտագործի իր ձեռքի տակ եղած ցանկացած միջոց՝ նժարն իր օգտին թեքելու համար։ Նվազագույնը նա կարող է ավելացնել ձայներ գնելու համար պետության կողմից տրամադրվող հատկացումները և կփորձի կապել HDP-ին արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ՝ իր հիմնական մրցակցին որպես ահաբեկիչների համախոհ ներկայացնելու համար: Ըստ հրապարակման հեղինակի՝ եթե նա իրեն բավականաչափ անկյունում զգա, կարող է կեղծ պատրվակներով բանտարկել ընդդիմության առաջնորդներին և քրեականացնել այլախոհությունը:

«Ակնհայտ է մի բան՝ իշխանության 20 տարիների ընթացքում Էրդողանի քաղաքական հաջողությունը երբեք այսքան երերուն չի եղել»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան