Ովքեր են զինվորների աճյունները դուրս բերել կացարանից․ մանրամասներ զինդատախազի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպել է Զինվորական դատախազին։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե ձեռնպահ կմնա ասելու, թե իրենց բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ստացել են։

Փաստաբանի խոսքով՝ զինդատախազությունում տուժողներին ասել են նաև, թե ովքե՞ր են զինծառայողների մարմինները հանել դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ փաստաբանը քանիցս է հայտարարել այն մասին, որ դեպքի վայրը խախտված է եղել և վարույթ իրականացնող մարմինը հասանելիություն է ունեցել դեպքի վայրին՝ զինծառայողների մարմինների հանելուց հետո: Դիերը հանողը քննչական մարմինը չի եղել:

Փաստաբանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, ոչ հերքեց լրագրողի հարցը՝ ԱԻ՞Ն-ն է եղել:

Նորայր Նորիկյանը վստահ է, որ տեսանկարահանումներ և լուսանկարահանումներ են եղել դեպքի վայրում։ Նա հավելեց, որ հետամուտ է լինելու պարզելու՝ թե ի՞նչ պայմաններում են եղել զոհվածների մարմինները՝ մինչև դեպքի վայրից դուրս բերելը:

Զինդատախազությունում նաև ծնողներին փոխանցել են, որ դեռ աշխատանքներ են տարվում պարզելու, թե փրկված զինծառայողները որտեղ են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։