Վարչապետը չի հարցաքննվել․ ինչ են քննարկել 15 զինվորների ծնողները զինդատախազի հետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպել է Զինվորական դատախազին։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե ձեռնպահ կմնա ասելու, թե իրենց բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ստացել են։
«Այս պահին տուժող կողմին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրաձայնվել են, հաստատապես պնդում եմ, որ այդ հարցերի բարձրաձայնմանը հետամուտ կլինենք մինչև վերջ։

Ինչպես մեր, այնպես էլ Դատախազության կողմից բարձրացրած հարցերի համատեքստում ստացել ենք պատասխան, որ այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ, ընթանում են գործողություններ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ։ Սակայն կոնկրետ վարկածի վերաբերյալ մեզ սպառիչ տեղեկություն չի տրամադրվել»:

«Հարց ենք բարձրացրել նաև հնարավոր պետական դավաճանության մասին կամ հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների արդյունքում այս ողբերգության մասին»,- ասաց Նորայր Նորիկյանը՝ մանրամասնելով, որ իրենց փոխանցվել է՝ հնարավոր բոլոր վարկածներով քննություն է ընթանում: Երեկ, մամուլի ասուլիսում հնչեցված հարցերի մասով էլ՝ ո՞ւմ հրամանով և ինչպե՞ս է դեպքի վայրից իրականացվել զինվորների դիակների տեղափոխումը, ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրը, հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանը և ողբերգության օրը լեյտենանտի փոխանցած տեղեկությունը, որ տարածքում բենզին չի եղել՝ որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, հարցերին ի՞նչ պատասխաններ են տրվել՝ լրագրողների պնդումներին ի պատասխան, Նորայր Նորիկյանը մանրամասնեց, որ դատախազների փոխանցած տեղեկության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել, քանի որ հարցաքննության համոզմունք չի ձևավորվել քննիչների մոտ:

Լեյտենանտի փոխանցած տեղեկության մասով, ըստ փաստաբանի, սպառիչ պատասխան են ստացել, որը նա չցանկացավ բարձրաձայնել, բայց ասաց, որ այն ավելի մեծացնում է կասկածամտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։