Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

Լուրեր

10.04.2026 | 14:13
Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զոհերի սխալ թիվ է հնչեցրել՝ պաշտոնական թվից 137-ով ավելի 
10.04.2026 | 14:04
Չհայտարարված այց Մերձավանի դպրոց. ՄԻՊ-ը փաստել է անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ
10.04.2026 | 14:01
Փաշինյանն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին
10.04.2026 | 13:56
Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնը կպահպանվի մինչև ապրիլի 13-ը ներառյալ
10.04.2026 | 13:49
Փոխըմբռնման հուշագրով նոր մակարդակի ենք հացնում Էստոնիայի հետ հարաբերությունները․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 13:44
Խոշոր վթար․ 5 զոհ կա, 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
10.04.2026 | 13:36
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
10.04.2026 | 13:25
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ․ «Սպերցյանն ի զորու է խաղալ Եվրոպայի ցանկացած ակումբում»
10.04.2026 | 13:17
Քոչարյանը վերջերս ՌԴ է մեկնել. նա հրաժարվեց այցից մանրամասներ հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 13:12
Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսը․ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 13:03
Արճիս գյուղում խանութ է այրվել
10.04.2026 | 13:01
Ովքեր կարող են ազատվել ծառայությունից․ Կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել
10.04.2026 | 12:54
ՈՒԵՖԱ-ի ու Adidas-ի գործակցությունը կավարտվի 25 տարի անց․ Չեմպիոնների լիգայում կխաղան Nike-ի գնդակներով
10.04.2026 | 12:50
Կայացել է Միրզոյան- Ցահքնա առանձնազրույցը
10.04.2026 | 12:45
Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը հասել է գրեթե 100%-ի
Բոլորը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտների որակական զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակում իրականացվել է մեծածավալ աշխատանք. «Կառավարությունը 2018 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է 21,74 մլրդ դրամով՝ այն դարձնելով 36 մլրդ դրամ, որը 2.5 անգամ ավելի է 2018 թվականին տրամադրված ֆինանսավորումից: Գիտության ոլորտում մեկնարկել է գիտաշխատողների ատեստավորման և վարձատրության բարձրացման ծրագիրը, որի արդյունքում, օրինակ, ամենամեծ թվով գիտնականներ ընդգրկող տարակարգի՝ գիտական աշխատողների բազային աշխատավարձը նախկինում միջինը 90 հազար դրամի փոխարեն 2022-ին կազմել է 150 հազար դրամ, 2023-ին՝ 250 հազար, 2025 թվականին արդեն փուլային աճման սկզբունքով կկազմի 276 հազար դրամ: Առաջատար գիտաշխատողների պարագայում, օրինակ, արդեն 2022 թվականից ունեինք ավելի քան կրկնապատկված աշխատավարձ՝ 114 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ: 2023-ին առաջատար գիտաշխատողների աշխատավարձը 350 հազար դրամ է, իսկ 2025-ին կլինի 443 հազար դրամ»:

Նախարարի խոսքով՝ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում գիտական ենթակառուցվածքների և սարքավորումների ձեռքբերման, գիտության ոլորտում սերնդափոխության, արտերկրից հեղինակավոր գիտնականների ներգրավման ուղղությամբ՝ թիրախային դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնք արդեն ունեն տեսանելի արդյունքներ: Օրինակ՝ նախորդ տարվա ծրագրերի առնվազն շուրջ 73 տոկոսում ընդգրկված են մինչև 35 տարեկան գիտնականներ:

«Միաժամանակ, Կառավարությունը նպատակադրվել է ինտեգրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները՝ ունենալով մեկ միասնական համակարգ, որտեղ բուհերն ունեն ուժեղ և կայացած գիտահետազոտական բաղադրիչ՝ իրենց կազմում ներառելով և սերտ աշխատելով գիտահետազոտական կառույցների հետ: Այս ամենը պետք է նպաստի կրթության ռազմավարությամբ սահմանված միջազգային վարկանիշավորման համակարգերի լավագույն 500-ի մեջ առնվազն 4 բուհ ունենալու թիրախի իրացմանը, մրցունակ և որակյալ բարձրագույն կրթության և գիտության համակարգ ունենալուն»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ որպեսզի նշված ուղղություններով աշխատանքները լինեն առավել նպատակաուղղված և արդյունավետ, կազմվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, որով նախատեսվում է լավարկել ու հստակեցնել գիտության ոլորտում ռազմավարության հաստատման, ֆինանսավորման նոր մեխանիզմների, գիտական կազմակերպությունների գործունեության վերջնարդյունքի և հստակ կատարողական ցուցանիշների հաստատման, գիտաշխատողների ատեստավորման նոր կարգի, գիտության ոլորտում տվյալների հավաքագրման և տեղեկատվական համակարգի վարման մեխանիզմները, ինչպես նաև ձևավորել բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

Նոր մարմինը կձևավորվի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիման վրա: Այն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահվելու գիտության և բարձրագույն կրթության համագործակցությանն ու ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» ընդունումից հետո ներկայում լրամշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է այդ բնագավառներում ապահովել պետական միասնական քաղաքականություն, և անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ, որը կսպասարկի օրենքի իրացումը: Նոր կոմիտեն հանդիսանալու է օրենքի իրացումն ապահովող և գործարկող մարմին:

«Այս փոփոխություններով ապահովելու ենք բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների ինստիտուցիոնալ բաղադրիչը. բովանդակային բաղադրիչը կապահովվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով, որն առաջիկայում կներկայացվի, իսկ ենթակառուցվածքային բաղադրիչը՝ ակադեմիական քաղաքի ձևավորմամբ, որի ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Մասնավորապես, ներկայում շրջանառվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը պետք է լինի ծրագիրն իրականացնող կառույցը: Միաժամանակ, առաջարկել ենք այս փաթեթն Ազգային ժողով ներկայացնել անհետաձգելի ճանաչելու ձևաչափով, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ինստիտուցիոնալ փոփոխությունները»,-ընդգծել է նախարարը՝ փաստելով, որ նախագծի փաթեթը պատշաճ հանրային քննարկման է դրվել. իրականացվել են բաց քննարկումներ ոլորտի շահագրգիռ կողմերի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախագծի ընդունումը, նշել է՝ առանց կրթության ոլորտում խորը և բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի և արդյունավետության բարձրացման, հնարավոր չէ ապահովել երկրի ապագան: «Մանրամասն հետազոտելով բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները՝ արձանագրել ենք, որ առկա է ֆիզիկական ենթակառուցվածքների և բովանդակային հատվածի անհամապատասխանություն ժամանակակից չափանիշներին. բուհական համակարգը շարունակաբար մեկուսացել Է հետազոտական բաղադրիչից: Կրթության ռազմավարությամբ սահմանված է հետազոտական և բուհական բաղադրիչների մեկտեղումն այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է և տրամաբանական»,-նշել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ ակադեմիական քաղաքի շրջանակում նախատեսվում է ունենալ պետական բյուջեից լիարժեք ֆինանսավորվող մինչև 8 բուհ, որոնք կձևավորվեն նշված երկու բաղադրիչի հիման վրա: