Սերգեյ Ատոմյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Լուրեր

20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Սերգեյ Ատոմյանն իր առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի, Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի, խորհրդական Անդրանիկ Սիմոնյանի և հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի ողջ տարածքում, ծանոթացել 2022 թվականին իրականացված շինբարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես նախորդ տարվա ընթացքում «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են կոյուղագծերը, դատապարտյալների հանրակացարանները, տեղադրվել է կոյուղաջրերի մաքրման կայան, կառուցվել են թեքահարթակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող դատապարտյալների համար, բնակելի գոտու սենյակներից մեկը վերանորոգվել և վերափոխվել է փայտամշակման արտադրամասի:

2023 թվականին ևս նախատեսվում է իրականացնել մի շարք կապիտալ վերանորոգման աշխատանքներ՝ վարչական շենքի ընդլայնում, հսկիչ-անցագրային կետի վերանորոգում, երկու դիտաշտարակների կառուցում, բնակելի գոտու բաղնիք-լվացքատան մասնաշենքի կապիտալ վերանորոգում և այլն:

Շրջայցի ընթացքում Սերգեյ Ատոմյանը զրուցել է նաև դատապարտյալների և տեսակցության եկած հարազատների հետ՝ լսելու նրանց հարցերը, դժգոհությունները կամ առաջարկները:

Ամփոփելով այցը «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ Ծառայության պետը տվել է խիստ հանձնարարականներ շինարարական աշխատանքների ընթացքում վերհանված թերությունները կարճ ժամկետում վերացնելու ուղղությամբ: