Նման սպանդ մենք թույլ չենք տվել․ քաղաքական կառավարման ճգնաժամ է․ Վիկտոր Մնացականյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մենք երբևէ թույլ չենք տվել, որ նման էկոցիդ, սպանդ կամ չարիք լինի Երևանի համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով Երևանում ծառերի փոխարինման հետ կապված իրավիճակին։

«Ո՞վ է պատասխան տալու անօրինական ծառահատումների համար․ դրանք հիվանդ թեղիներ չէին, այլ առողջ հացենիներ էին։ Անհատական պատասխանատվություն պետք է կրեն հացենիներն անօրինական, առանց թույլտվության ծառահատողները»,- նշեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ հավելելով, որ ծառերի ոչնչացումը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։

Մնացականյանն անդրադարձավ նաև քաղաքային կառավարման խնդիրներին: Նրա դիտարկմամբ՝ առկա է քաղաքային կառավարման ճգնաժամ։

«Հաշվի չի առնվում նույնիսկ ավագանու մի քանի հարգարժան անդամների կարծիքներն ու բողոքները՝ կապված քաղաքի զարգացման ու հատկապես կանաչապատման, ինչպես նաև առողջապահության ու անվտանգության հետ։

Քաղաքային խշխանությունները կարևորն անկարևորից չեն տարբերում․․․

Երևանով պետք է զբաղվեն այնպիսի մարդիկ, որոնք էմոցիա ունեն քաղաքի նկատմամբ, պարտադիր չէ Երևանում ծնված լինեն, բայց պետք է սրտացավություն ունենան»,- նշեց Մնացականյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։