7 բուհերում քաղաքացիական կրթության կենտրոն կներդրվի․ Արմեն Բեժանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Երևանում մեկնարկել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շահակիցների խմբի առաջին աշխատաժողովը։ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ։ Ակնկալվում է, որ այն կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ»-ի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անդամակցությամբ։

Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Համաժողովին հրավիրված են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ։

Ծրագրի երկրորդ բաղադրիչը պայմանականորեն անվանում ենք ոչ ֆորմալ կրթություն, այն կոչված է խթանելու երիտասարդների քաղաքացիական ներգրավման նպաստավոր միջավայրի ստեղծման գործընթացը։

Նախատեսվում է 7 բուհերում քաղաքացիական կրթության կենտրոններ ներդնել։

Բեժանյանը շեշտեց բարձրագույն ուսումնական հաստատությունների կարևորությունը ոչ միայն ակադեմիական կրթություն առաջարկելու տեսանկյունից, այլ նաև համայքի մտավոր և գիտական զարգացման գործում։

Արմեն Բեժանյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում համագործակցելու են հայաստանյան բուհերի հետ բուհերում քաղաքացիական կրթության կենտրոն կներդրվի։

Բեժանյանի խոսքով՝ երկրորդ կարևոր օղակը, որին ուշադրություն է դարձվում, ԿԳՄՍ-ին կից աշակերտական խորհրդի գործունեության բարելավումն է․ «Մեր նպատակն է այդ խորհուրդն իրոք ներկայացուցչական դարձնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։