Պուտինը գրեց ՀՀ-ի կապիտուլյացիան, ինչո՞ւ Փաշինյանը չի ասում դա․ սարսափելի բան չի լինի՝ Հռոմի ստատուտը վավերացնենք․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովում համախմբել է աշխարհի 120 երկրների։ Այսօր ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետը։ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Հունգարիան չեն հրավիրվել գագաթնաժողովին, Հայաստանն ու Վրաստանը հրավիրվել են։

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ նշված երկրները չեն հրավիրվել։ Ըստ նրա՝ Հայաստանը դեռևս ժողովրդավարական համբավ ունի, բայց եթե խորքային ուսումնասիրություն արվի, կարող է պարզվել, որ դա այնքան էլ այդպես չէ։

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ 2015-ին ընդունված և այսօր գործող ՀՀ Սահմանադրությունն իր բնույթով բռնապետական է և, ըստ նրա, իշխանության քայլերն անբավարար են՝ փոխելու այն։ Նա շեշտում է, որ 2020-ի պատերազմից հետո ՀՀ-ում ժողովրդավարությունը հանիրավի թիրախավորվեց՝ ներկայացվելով իբրև պատերազմում պարտության պատճառ։

«Անգրագետների ասածն է, թե բռնապետական Ադրբեջանը հաղթեց ժողովրդավարական Հայաստանին, ուրեմն՝ վատ բան է ժողովրդավուրությունը։ Դա միտումնավոր են անում։ Այդպիսով նսեմացնում են մարդուն, առանց որի չի կարող գոյություն ունենալ հայրենիքը»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Հատկապես Ուկրաինայի դեմ պատերազմի բռնկումը խիստ հարվածի տակ դրեց միջազգային իրավունքի դերը, երբ թղթի վրա պաշտպանված է պետության սուվերենությունը, սակայն Պուտինի կամ Ալիևի պես որևէ բռնապետ կարող է արյունալի պատերազմ սկսել, մեկը՝ Ուկրաինայի դեմ, մյուսը՝ ՀՀ-ի։ Բայց տեսանք, որ Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր տվեց, որը պարտավոր են կատարել Հռոմի ստատուտը վավերացրած 123 պետությունները։ Հայաստանի ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Ստատուտով վերցված պարտավորությունները, և հերթը ՀՀ ԱԺ-ինն է։

Պարույր Հայրիկյանը կարծում է, որ սարսափելի ոչինչ չի լինի, եթե ՀՀ իշխանությունը վավերացնի Հռոմի ստատուտը։ Նա հիշեցրեց նաև, որ Վլադիմիր Պուտինն է գրել «ՀՀ-ի կապիտուլյացիայի թուղթը», ինչի մասին Փաշինյանը պետք է բարձրաձայնի։ Ըստ քաղաքական գործչի՝ Փաշինյանը պետք է նաև հրապարակային կերպով ասի, որ ՌԴ-ն ծանր սպառնալիքներ է տեղում, ինչը ոչ 100 տոկոսանոց, բայց կանխարգելիչ միջոց կարող է լինել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան