Բաքվի թիրախում առաջիկայում Սարսանգի ջրամբարն է․ Արցախում պատերազմի չեն ցանկանա գնալ՝ ՌԴ-ի հետ խնդիր կլինի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Շաբաթ օրը Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական կողմը խախտել է  շփման գիծը, որն ամրագրվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, և որոշակի դիրքային առաջխաղացում է ունեցել Արցախի տարածքում։ Արդյունքում թշնամական կողմն այժմ վերահսկում է Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը։ Երկու օր առաջ էլ նոր միջադեպ է գրանցվել ադրբեջանցիները փորձել են առաջ շարժվել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Ստեղծված իրավիճակին Ձեր գնահատականը կխնդրեմ և ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։

-Գիտեք՝ ես մի բան չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս գործընթացները չկանխել, երբ ադրբեջանցիները շատ պարզ տեքստով են դրա մասին խոսում, երբեմն նույնիսկ հետախուզության կարիք չկա։ Ինչն է խնդիրը․ ըստ էության՝ այդ ճանապարհը, որը պետք է լիներ այլընտրանք, որը նախատեսված էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որ երեք տարվա մեջ երթուղին կփոխվի, Լաչինը, Շուշին կշրջանցվեն, և կլինի այլընտրանքային ճանապարհ։ Ադրբեջանցիներն անցյալ տարվա օգոստոսին երթուղին արագ փոխեցին, ինչ-որ այլընտրանքային տարբերակով հայերն օգտվում էին այդ ճանապարհից, բայց իրականում պետք է կառուցվեր իրական այլընտրանքային ճանապարհ, որն արդեն կլիներ մեր վերահսկողության տակ։ Եվ ադրբեջանցիները փակում են Լաչինի միջանցքը հարյուր օր և տեսնում են, որ հայերն այդ ճանապարհը սկսում են կառուցել՝ ուշացած, պոստ ֆակտում մեր գործը սկսում ենք անել։ Հետո ադրբեջանցիներն անցնում են գործողության, ըստ էության, ոչ մի դիմադրության չեն հանդիպել՝ կրակոցների մասին խոսք չկա, զոհերի և վիրավորների՝ նույնպես, եկել, դիրքային առավելություն են ստացել և սկսել են այդ ճանապարհը վերահսկել, որպեսզի ոչ մի շինարարություն չանեն, բլոկադան էլ չարժեզրկվի։ Հետագա քայլերն էլ պարզ տեքստով ասում են՝ հետագայում թիրախում լինելու են Սարսանգի ջրամբարը և Մարտակերտի ուղղությունը։ Երեկ ադրբեջանական ամբողջ մեդիադաշտը դրա մասին էր, որ հայերը մեզ սպառնում են Սարսանգով, որից նաև ադրբեջանցիներն են օգտվում, և դա կանխելու համար մենք պետք է գործողություն անենք այդ ջրամբարի ուղղությամբ։

-Ռուս խաղաղապահներն ինչո՞ւ չեն կարողանում կանխել ադրբեջանական կողմի գործողությունները Եթե, օրինակ, հայկական կողմը փորձի հետ մղել ադրբեջանական կողմին առաջացած դիրքերից, նույն արձագանքը կլինի՞ ռուսական զորակազմի կողմից։

-Նախ՝ ես կցանկանայի, որ հայկական կողմը ոչ թե հետ մղեր, այլ չթողներ, որ գային, այդտեղ դիրքավորվեին, որովհետև, կրկնեմ, ադրբեջանցիները պարզ աղբյուրներով ասում ենք՝ գալիս ենք դա վերահսկելու։ Ինչքան անգործունյա պետք է լինես, որ կրկնակի, եռակի․․․ նույնիսկ մի թիթեռ չպետք է անցներ այդ ճանապարհով։ Բավական չէ՝ ուշացած եք սկսում ճանապարհի շինարարությունը, մի հատ էլ՝ համապատասխան վերահսկողություն չեք սահմանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան