Կանադան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների խախտման և ԱԹՍ-ների արտադրության պատճառով

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Կանադայի կառավարությունը հայտարարել է Իրանում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև այդ երկրում անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների արտադրության հետ կապված երկու ձեռնարկությունների և ութ անհատների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, գրում է VOA-ն։

«Կանադայի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը տասներորդն է հոկտեմբերից ի վեր, ուղղված է հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրավապահ ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ Թեհրանում և Իրանի հյուսիս-արևմուտքում մարդու իրավունքների լայնածավալ և համակարգված խախտումների համար»,- հայտարարել է Կանադայի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների արտադրության հետ:

Հիշեցնենք, որ Թեհրանը հերքում է Մոսկվային անօդաչու թռչող սարքերի վաճառքը՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։

Տաթև Ֆռանգյան