Ֆրանսիայում բողոքի ցույցերը հերթական անգամ վերածվել են անկարգությունների, 200 ցուցարար է ձերբակալվել

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի տասներորդ օրը՝ մարտի 28-ին, հարյուր հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոցներ։ Փարիզում և մի շարք այլ քաղաքներում փողոցային ակցիաները վերածվել են անկարգությունների։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ բախումների հետևանքով տուժել է 175 ոստիկան։ Իսկ Փարիզում առնվազն երկու ցուցարար է վիրավորվել , հայտնում է AFP լրատվական գործակալությունը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 200 ցուցարարի։

Ֆրանսիայի մայրաքաղաքում սև հագած ու ծածկած դեմքերով ցուցարարները հրկիզել են աղբամաններ և թալանել սուպերմարկետները, հայտնում է AFP-ն, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լորիեն նավահանգստային քաղաքում ցուցարարները այրվող բարիկադներով փակել են երկաթուղային ուղիները: Վերամշակման գործարաններում և վառելիքի պահեստներում շարունակվող գործադուլների պատճառով երկրի գազալցակայանների մոտ 15%-ը ստիպված է եղել կրճատել առաջարկվող վառելիքի տեսականին, իսկ գազալցակայանների 7 %-ի վառելիքն ամբողջությամբ սպառվել է:
Մարտի 28-ին բողոքի ակցիաների պատճառով խափանումներ են եղել նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքում։ Էյֆելյան աշտարակն ու Վերսալի պալատը փակ են եղել այցելուների համար։ DW-ն նկատում է, որ այս անգամ ցուցարարների թիվը նվազել է մեկ շաբաթ առաջվա համեմատ։

Տաթև Ֆռանգյան