20 զինծառայողի կորստի համար մեղադրվող Ցորի հրամանատարն ազատ կարձակվի՞. միջնորդություն ներկայացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի ՊԲ ստորաբաժանումներից մեկի հրամանատար Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն այսօր դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն։ «Քրեական գործի այս փուլում առկա չէ հետեւանքի՝ 20 զինծառայողի զոհվելու եւ մեկ անձի անհետ կորելու հանգամանքների եւ Գեւորգյանի ենթադրյալ անգործության միջեւ պատճառահետեւանքային կապը փաստող տվյալ։ 20 զինվորի զոհվելու եւ 1 զինվորի անհետ կորելու պատճառը ոչ թե Գեւորգյանի ենթադրյալ անգործությունն է, այլ ՊԲ բարձր հրամանատարական կազմի, այդ թվում՝ Ջալալ Հարությունյանի, Հայկ Թովմասյանի անփույթ վերաբերմունքը բանակի, հայրենիքի եւ զինվորի հանդեպ»,-հայտարարեց Գոռ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանը 2020թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Վարանդայի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զինվորական մեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, ինչի հետեւանքով առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել․ զոհվել են մարտկոցի 20 զինծառայողներ, իսկ մեկն անհետ կորած է։ Նկարագրվածին նախորդել է հակառակորդի հարձակումը, եւ մեկ այլ դրվագով մեղադրյալի կարգավիճակում է (ազատության մեջ է):

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Ըստ մեղադրանքի՝ նա համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։

Հանրային մեղադրողներին եւ զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանին դատարանը ժամանակ տվեց՝ միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու նպատակով։ Այս պատճառով նիստը հետաձգվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։