9 մլն դրամ` 130 սակուրայի համար. ծառատեսակի ընտրության մասնագիտական եզրակացությունը չի հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կասկադի հարակից տարածքում երեկվա լայնամասշտաբ ծառահատումներից հետո այսօր ծառատունկ էր։ Մայթեզրերին լինելու են ճապոնական սակուրաներ, մինչդեռ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն անցյալ տարեվերջին Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ թեղիների փոխարեն կտնկվեն սոսիներ, թխկիներ, կաղնիներ։ Այսօր Արմեն Բեգոյանը խմբագրում է ասածը։

«Երևի ձեր հարցազրույցում տվել եմ ընդամենը այդ երեք ծառատեսակի անունը»,- ասում է Բեգոյանը։

ՀՈԱԿ-ի տնօրենին հիշեցնում ենք Factor TV-ին տված հարցազրույցներում մեկ այլ հակասություն։ Դեռևս անցյալ տարի նա նշել էր, որ ծրագրի համար կծախսվի 200 միլիոն դրամ, այնինչ երեկ մեզ հետ զրույցում ասաց՝ 150 մլն դրամ են ծախսել։

Ծառերի փոխարինման ծրագրով գնվել է 130 սակուրա, յուրաքանչյուրն արժե 71.400 դրամ՝ ասացին ՀՈԱԿ-ից։ Ստացվում է՝ 130 սակուրա գնելու համար հարկատուների գրպանից ծախսվել է ավելի քան 9 մլն դրամ։

Որ պիտի տնկվեն սակուրաներ, ըստ Բեգոյանի, հայտնի էր դեռ անցյալ տարվանից։ Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս որոշվեց Կասկադի հարակից մայթեզրերին Մոսկովյան փողոցում տնկել դեկորատիվ այս ծառատեսակը։

«Հաշվի առնելով այստեղի տուրիստական հոսքերը, շենքերի գեղագիտական տեսքը, ընտրվել է այնպիսի ծառատեսակ, որ շատ մեծ սաղարթ չունենա և չփակի նաև շենքերի ճարտարապետական տեսքը։ Այս ծառերը, որոնք տնկվում են, սաղարթներն ավելի մեծ են, քան եղած ծառերի սաղարթներն էին»,- պնդում է Արմեն Բեգոյանը։

Մասնագետները, մինչդեռ, հակադարձում են՝ սակուրան չունի խիտ սաղարթ, ծաղկում է ընդամենը 15 օր, իսկ թեղին լայնասաղարթ է, օժտված է սանիտարական ամենաբարձր  հատկանիշներով ու ամենահամապատասխանն է Երևանի պայմաններին, կլանում է փոշին, որը վերջին ժամանակներում հատկապես կենտրոնում գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Բնապահպան Ինգա Զարաֆյանն հիշեցնում է՝ 30 տարի քաղաքային իշխանությունները ժողովրդին զրկել են կանաչ տարածքներից, այդ տարածքները զավթվել ու կառուցապատման գոտիներ են դարձրել։ Հիմա մարդիկ կորցրել են վստահությունն իշխանությունների հանդեպ, որովհետև մտածում են՝ կանաչ տարածքների հաշվին կրպակ կամ բազմաբնակարան շենք է կառուցվելու։

Զարաֆյանն ասում է՝ հանդիպել են ՀՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ, խորհուրդ տվել պիլոտային ծրագիր իրականացնել, բայց վերջիններս նախընտրել են զանգվածային ծառահատում անել։

«Մենք խորհուրդ տվեցինք իրականացնել պիլոտային ծրագիր, վերցնել փոքր տարածք ու տեսնել՝ իսկապե՞ս սակուրան դիմացկուն է, համապատասխան է մեր պայմաններին, կարո՞ղ է օդի մաքրման ֆունկցիան կատարել մեզ մոտ»,- ասում է Զարաֆյանը։

Ի՞նչ սկզբունքով է ընտրությունը կանգ առել հենց  սակուրաների վրա․ այս մասով մասնագիտական եզրակացությունը ստանալ մեզ չհաջողվեց։ ՀՈԱԿ-ի տնօրենը Կասկադում ասաց՝ ձեռքի  տակ չունի, վստահեցրեց, որ կհրապարակեն, բայց մինչև օրվա ավարտն այդպես էլ չհրապարակվեց, իսկ ՀՈԱԿ-ի մամուլի խոսնակը հորդորեց գրավոր դիմել։ Բայց որ այստեղ պետք է սակուրաներ տնկվեն, որոշել են ՀՈԱԿ-ի մասնագետները, ըստ Բեգոյանի՝ խորհրդակցելով ոլորտի գիտական հանրության հետ։

Բնապահպանն այս ամենը PR ակցիայի է նմանեցնում, հիշեցնում է՝ առջևում ավագանու ընտրություններ են, ասում է՝ հիմա ծառեր տեղափոխելու համար բարենպաստ եղանակ չէ, որովհետև ծաղկման շրջան է։

«Այս ոչ բարենպաստ եղանակին այսպիսի աշխատանքներ սկսելը կապված է քարոզարշավի հետ։ Մենք սիրում ենք էկզոտիկ բույս բերել և մեր Երևանի դեմքը փոխել»,- ասում է Ինգա Զարաֆյանը։

Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները պետք է կազմեն քաղաքի ընդհանուր տարածքի քսան տոկոսը։ Այնինչ Երևանում մեկ շնչին այսօր բաժին է ընկնում մոտ 8 քառակուսի մետր կանաչ տարածք, կենտրոնում՝ ընդամենը 3 քառակուսի մետր։

«Ի՞նչ է նշանակում՝ ծառը կտրել, մեկ ուրիշ ծառատեսակ տնկել տեղը՝ այն դեպքում, երբ ունենք տարածքներ, որոնք հատվել են և դրանց տեղում չեն տնկվել նորերը։ Պիտի սկզբում դրանք տնկեին»,- ընդգծում է Զարաֆյանը։

Երևանում ծառերի կոճղեր կարելի է հանդիպել գրեթե ամեն քայլափոխի․ մայթեզրերի ծառեր, որոնք քաղաքային իշխանությունները ժամանակին հատել են, բայց դրանց փոխարեն այդպես էլ նորերը չեն տնկվել։ Factor Tv-ի տեսախցիկը դեռ անցյալ տարի էր արձանագրել նման իրավիճակ և պատկերը չի փոխվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան