Ես ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացրել. վեճ Միրզոյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
Բոլորը

«Սույն թվականի մարտի 22-ին ԱԺ-ում կառավարության հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնն օկուպացնող պաշտոնյան հայտարարեց՝ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության ու սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ և Հայաստանի, և ԼՂ-ի դեմ կա. Ընդ որում ԼՂ-ի դեպքում կա էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգ»,- այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Նույն օրը ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած հանցախմբի պարագլումը գրառմամբ հայտարարեց՝ նոր էսկալացիա չի լինելու: Հիմա հարցս՝ ո՞ր մեկդ է ստում: Ժողովուրդը հստակ պատասխան է սպասում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Արարատ Միրզոյանը պատասխանեց «Տիկի՛ն պատգամավոր, ես ոնց հասկանում եմ ձեզ մոտ որոշակի ընկալման խնդիր կա օկուպացիա տերմինի հետ: Ես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացնում, զբաղեցնում եմ: Ձեր քաղաքական ուժի մոտ երևի քաղաքական ընկալման հարց կա: Ես շատ լավ հիշում եմ, որ այն տարիներին, երբ դուք իշխանության մաս էիք, ձեր ԱԳ նախարարը փորձում էր ասել, որ օկուպացնել կարելի է անգամ զուգարանը, այդպես էլ Արցախի շուրջ տարածքներն էին օկուպացված-զբաղեցված: Իմ հետ խոսելիս խնդրում եմ՝ այդ տերմիններին ուշադիր եղեք: Այսքանը»:

Կրպեյանը նախ նկատեց, որ իր հարցին պատասխան չեղավ, ապա շարունակեց. «Երբ կսկսեք Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու դիրքերից հանդես գալ, երբ կսկսեք Արցախում բնակվող մեր հայրենակիցների արտաքին ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ հանդես գալ, երբ կօգտագործել ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն, այդ ժամանակ բարոյական իրավունք կվաստակեք ձեզ արդարացիորեն բնութագրող բնութագրիչները վիճարկելու»:
Արարատ Միրզոյանն էլ արձգանքեց. «Ինչի դուք ճանաչել էի՞ք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հալվա-հալվա ասելով, բերանը չի քաղցրանում»:

Մանրամասները՝ տեսանյութում: