Ե՞րբ կվերանորոգվեն Գյումրիի ամենամեծ թաղամասի քարուքանդ փողոցները․ քաղաքապետի պարզաբանումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ամենամեծ բնակելի թաղամասի՝ Անիի փողոցները շարունակում են մնալ քարուքանդ վիճակում։ Հորդառատ անձրևների ժամանակ դրանք լցվում եմ ցեխաջրերով՝ դառնալով անանցանելի։ Բնակիչները շարունակում են բողոքել, սակայն քաղաքային իշխանությունները հայտնում են, որ փողոցաշինության առումով դեռ նորություններ չկան։

Գյումրիի համայնքապետարանը շարունակում է բանակցել Վերակառուցման և զարգացման բանկի՝ ՎԶԲ հետ, այս թաղամասի համար նախատեսված փողոցային լուսավորության ծրագիրը վերափոխելու ու այդ գումարը փողոցների հիմանորոգմանն ուղղելու համար։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի պարզաբանմամբ՝ Անի թաղամասի փողոցները ասֆալտապատելու նպատակով իրենք հրավիրել են փորձագետների, որոնք ուսումնասիրություններ կատարելով՝ արձանագրել են, որ 16 կիլոմետր՝ մոտավորապես 190 հազար քառակուսի մետր տարածք է ասֆալտապատման ենթակա։
«Հիմա ֆինանսների նախարարության մասնակցությամբ բանկի հետ քննարկումներ ենք անցկացնում, մեզ այդ ծրագրով գումար էր տրամադրվել լուսավորության համար, սակայն մենք ավելի նպատակահարմար գտանք Անի թաղամասի փողոցները հիմնանորոգել։

Հաշվարկը կա, ունենք տնտեսումներԱ և Բ Տրանշից, կա բանկով հատկացված գումարը, բայց տարբերություն է տալիս, մեր ունեցած գումարը պակասում է այդ ամբողջ ծրագիրն իրականացնելու։ Հիմա քննարկում ենք՝ այդ միջոցները կբավարարե՞ն, կկարողանա՞նք հաստատել տալ բանկի կողմից, թե՞ մենք այդ տարբերության չափով մի կամ մի քանի փողոց հանենք, հաջորդ տարի սուբվենցիոն կամ այլ ծրագրով իրականացնենք։ Որ Անի թաղամասը պետք է ասֆալտապատվի, դա միանշանակ է»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ նախնական քննարկմամբ ՎԶԲ-ն համաձայնել է լուսավորության փոխարեն Անի թաղամասի փողոցներն ասֆալտապատել, հիմա նոր քննարկումների փուլում են՝ կապված գումարի պակասորդի հետ։ Ըստ նրա, եթե վերջնական համաձայնության գան, փաստաթղթերը ձևակերպեն, կքննարկեն Անի թաղամասի փողոցների հիմնանորոգումը սկսելու հարցը։

Քաղաքապետն ասում է՝ թե՛ Անի թաղամասում և թե՛ ողջ քաղաքի տարածքում խճապատման աշխատանքներ են իրականացնում՝ ժամանակավոր լուծում տալով։ Ըստ Վարդգես Սամսոնյանի՝ այս տարի իրականացնում են 29 փողոցների վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը։ Այդ փողոցները քաղաքի տարբեր հատվածներում են։ Դրանք բարեկարգվելուց բացի նաև կլուսավորվեն։

Արմիկ Մովսիսյան