ԵԽԽՎ հանձնաժողովը Բաքվին կոչ է արել կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը

Լուրեր

20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել Բաքվին անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ։ Կոմիտեի հայտարարությունը հրապարակված է Եվրոպայի խորհրդի կայքում։

«ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ: Այս միջանցքը փրկօղակ է Լեռնային Ղարաբաղում ապրողների և Հայաստանի միջև»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրոպացի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել նաև Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգային առաքելության համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին և Բորիան Էբերգին՝ կոչ անելով Բաքվին անհապաղ միջոցներ ձեռնարկել և դադարեցնել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը և պարտավորեցրել Ադրբեջանին՝ ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։

Տաթև Ֆռանգյան