Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան ու Ադրբեջան

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար  Կատրին Կոլոննան նախօրեին հայտարարել է, որ ծրագրում է ապրիլի ընթացքում այցելել Ադրբեջանի և Հայաստանի մայրաքաղաքներ, գրում է France 24-ը։

«Ես ծրագրում եմ ապրիլին մեկնել Բաքու և Երևան՝ հիշեցնելու քաղաքական լուծման անհրաժեշտության, հրադադարի անհրաժեշտության մասին,  ինչի շուրջ երկու կողմերը պարտավորություն են ստանձնել, և ընդգծելու, որ ուժի կիրառման սպառնալիքներն անընդունելի են»,-ասել է Կոլոննան սենատորներին։

Նախարարի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը, «սրում է լարվածությունը և մթագնում է միակ հնարավոր քաղաքական կարգավորման, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։

«Այս իրավիճակը չի կարող ավելի երկար տևել, անհրաժեշտ է անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը և ավելի լավ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության մատակարարումը»,-ասել է Կոլոննան։  Սա լինելու է Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջին այցը Երևան ու Բաքու։

Էմմա Չոբանյան